Իրանը տեղի չի տա, եթե երկիրը ռմբակոծումների ենթարկվի

27/05/2019 16:09
Իրանը տեղի չի տա, եթե երկիրը ռմբակոծումների ենթարկվի

Իրանը տեղի չի տա, եթե երկիրը ռմբակոծումների ենթարկվի: Այս մասին հայտարարել է  Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ԱՄՆ-ի հետ ծագած ռազմական լարվածության ֆոնին:

«Այսօր մեզ տոկունություն Է անհրաժեշտ, թշնամիները պետք Է գիտակցեն, որ հուսաբեկությունն ու վհատությունը տեղ չունեն մեր սրտերում»,- ասել Է Ռոհանին:

Նախագահի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում: Նրա խոսքով՝ երկիրը տնտեսական պատերազմի մեջ Է, որտեղ հարձակման Է ենթարկվում հասարակական բարեկեցությունը: Իրանի շուրջն իրադրությունը շիկացել Է այն բանից հետո, երբ Վաշինգտոնում որոշել են նավատորմ ուղարկել Պարսից ծոցի շրջան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: