Սպանդարյանում ընտրություններ են

27/05/2019 15:33
Սպանդարյանում ընտրություններ են

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում հունիսի 9-ին  համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Գրանցված թեկնածուները երկուսն են՝ անկուսակցականներ, գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը եւ համայնքի ավագանու անդամ Սայադ Ալմաստյանը։ Ա․ Մխիթարյանը ՏԻՄ երկրորդ ընտրաշրջանին է մասնակցում եւ այս կարճ ժամանակահատվածում հասցրել է մի շարք ծրագրեր իրականացնել համայնքում, վաստակելով համագյուղացիների հարգանքը։  

-Զարգացող գյուղ  է դարձել մեր Սպանդարյանը, մենք գործով ենք գնահատում մեր ղեկավարին։ Ավետիք Մխիթարյանի գործերին նայելով ենք վստահելու, մանկապարտեզ, ֆուտբոլի մարզադաշտ, մշակույթի տուն, ոռոգման ցանց, ասֆալտ, լուսավորություն, հուշարձաններ էլ որը՞ թվենք։ ժողովրդի հանդեպ վերաբերմունք էլ մարդկային է ու հարգալից,-ասում են սպանդարյանցիները։  

Ի դեպ, համայնքի բնակիչները խոսելով նորակառույց մանկապարտեզի եւ մարզադաշտի աշխատանքներից դժգոհում էին շինաշխատանքները իրականացնող <Միլաքս> ՓԲԸ կապալառու ընկերությունից՝ ասելով, որ անորակ աշխատանքներ են կատարել։

-Կխնդրենք, որ մեր խոսքը հասնի մեր ղեկավարությանը, որ տենդեր շահածների աշխատանքներին հետեւողական լինեն, որ կիսատ-պռատ գործ չանեն, ինչպես մեր գյուղի մանկապարտեզի եւ դաշտի գործերը-փոխանցեցին գյուղի բնակիչները։   

Մանրամասները տեսանյութում