Յուրայինին դրդել է փաստաթղթեր կեղծե՞լ՝ զինվորական ծառայությունից խուսանավելով

23/05/2019 12:08
Յուրայինին  դրդել է փաստաթղթեր կեղծե՞լ՝ զինվորական ծառայությունից խուսանավելով

Կոտայքի մարտնչող տգետը՝ Մանվել 2-ը՝ Սասուն Միքայելյանը, ըստ մեր ԵԿՄ աղբյուրների, իր մտերիմներից մեկին՝ Հրազդանի տաքսու ծառայության տնօրեն՝«Ճռոյի» Ռաֆոյին  գարանտ է կանգնել, որպեսզի վերջինս  2018թ-ին  առողջապահական փաստաթղթեր կեղծի, որդուն՝ 18 ամյա Գոռ Առաքելյանին՝ զինվորական ծառայությունից ազատելու համար:

 Սակայն, նույն աղբյուրի պնդմամբ, մայիսի 17-ին, ԱԱԾ-ի  օպերատիվ միջնորդության արդյունքում քր. գործ է հարուցվել  327 և 325 քր. հոդվածներով՝ փաստաթղթեր կեղծելու համար: Հիշեցնենք, որ Հրազդանում հանրաճանաչ՝ «Ճռո» Ռաֆոն իր սննդի  օբյեկտում կազմակերպել էր Սասուն Միքայելյանի տարեդարձը, որտեղ ինքնամոռաց քեֆ էր արել  փողոցից ընտրված՝ Նիկոլ վարչապետը:

Իսկ դուք պնդում եք թե՝ թավշյա հեղափոխություն, ֆլան, ֆստան:

Անի Մադոյան