Տեր կանգնեք՝ եղբայրներով չխելագարվեն

23/05/2019 11:19
Տեր կանգնեք՝ եղբայրներով  չխելագարվեն


Չկալովկացի գիրուկ  եղբայրներ՝ Վարազդատ ու Վարուժան Կարապետյանների վիճակն այս օրերին, պարզվում է օրհասական է: Բանն այն է, որ եղբայրները հարմար տեղավորվել են ՔՊ-ականների բնում ու երջանկությունից կարող են խելագարության հասնել:

Գեղարքունիքի մարզի մեր աղբյուրների հավաստմամբ, Չկալովկայի հողերի ապօրինի  յուրացմամբ կառուցված  սեփական ռեստորաններից՝  Ծովածոցում, Կարապետյան եղբայրները հաճախակի գինարբուքներ են կազմակերպում՝ ՔՊ-ական իշխանավորների համար ու սելֆիներ անում՝ տարբեր պոզաներով:

 Հիշեցնենք, որ նախկին Տարածքային Զարգազման նախարար՝ Դավիթ Լոքյանի նախկին  տեղակալ՝ Վարազդատ Կարապետյանը, ըստ ՏԻՄ ղեկավարների, լիմոնի նման քամել է իրենց՝ համայնքների խոշորացման պատրվակով: Վախեցած ու «գցված» ՏԻՄ ղեկավարները չգիտեն թե այսօր, ի՞նչ ճանապարհներով ստանան իրենց  խոշոր գումարները, որոնք տարավ Վարազդատը՝ Լոքյանի մոտ բարեխոսելու համար:

Ի դեպ, Վարուժան Կարապետյանը Չկալովկայի նախկին համայնքապետն էր, ով ժամանակին, ապօրինաբար, կարկատել ու ձևել է Չկալովկայի հողերը ինչպես ուզել է եղբայրների սիրտը: Ներկայումս Չկալովկայի հողերից շատերը վաճառված են դրսերում ապրող մարդկանց, որոնց հասցեներն անհայտ են ու կիսատ՝ գույքահարկերի համար:

Անցնող ՏԻՄ ընտրություններում, Կարապետյան եղբայրներից  իշխանությունն իր ձեռքը վերցրեց նրանց երիտասարդ զարմիկը՝ ներկայիս գործող Չկալովկայի համայնքապետը:

Վարուժան Կարապետյանը ներկայումս սեփական ռեստորանների գործունեությամբ է զբաղված, իսկ Վարազդատ Կարապետյանը լքելով ՀՀԿ-ն  ձեռք է բերել ՔՊ-ի ԱԺ մանդատն ու իր 200 կգ-անոց քաշով ճոճում է ԱԺ միջանցքներն ու նիստերի դահլիճը:

Հ.Գ. Անվճար խորհուրդ ճարպակալած եղբայրներին՝ չմոռանալ գողոնի մասին, այն էլ պետական գողոնի, որն ունի բումերանգի ու չմարսվող հատկություն:

Ձեր բարի խորհրդատու՝ Նարինե Հասրաթյան