Հրատապ. Նախիջեւանի կողմից թշնամու առաջխաղացումն անտեսվում է, հետեւանքների մասին էլ չի խոսվում

20/05/2019 12:25
Հրատապ. Նախիջեւանի կողմից թշնամու առաջխաղացումն անտեսվում է,  հետեւանքների մասին էլ չի խոսվում

Կլոունադայի շրջանակներում, մոտ մեկ տարի առաջ, քայլառաստների ստանձնած իշխանության օրոք Նախիջեւանի կողմից ունեցանք սահմանի տեղաշարժ, թշնամին մոտեցել է Արարատի մարզի Զանգակատուն գյուղին ու բացած կրակահերթի պատճառով մարդիկ զրկված են իրենց 70 հա հողակտորը մշակելու հնարավորությունից:

Նիկոլի թվին խնդիրները լուծվում են կոծկելու եղանակով:

Մեր կայքին է գրել Զանգակատան բնակիչ Հակոբ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ոչ մի պետական օղակից աջակցություն չեն ստանում: Անցյալ տարի իրենց սեփականշնորհած ցանքատարածություններում գարի են ցանել, սակայն թշնամու առաջխաղացումից եւ իրենց հողերի վրա բացված կրակահերթից այրվել է ամբողջ բերքը: Բազմաթիվ բողոքներից հետո վերջապես մասնակի ու չնչին փոխհատուցել են պատճառված վնասի համար: Իսկ այս տարի, չեն էլ կարողացել մարդիկ մոտենալ իրենց հողերին:

-Կառավարություն եւ բոլոր ատյաններ դիմել ենք, ոչ մի օգուտ,- փոխանցում է մեր նամակագիրը,- Եկան ասեցին՝ ԵՏՄ-ն է մեղավոր, ՕԲԵՍ-ն է մեղավոր, ԱՄՆ ու Ռուսատսանը, մեղքը բարդեցին ուրիշների վրա ու հեռացան, առանց գյուղացու համար դրական քայլ անելու: Անձամբ Դավիթ Տոնոյանը եկավ եւ ասաց. «Մի բողոքեք, լռեք, աղմուկ մի արեք թողեք աշխատենք մենք ձեր հարցերը կլուծենք...» ու անհետ գնաց:

-Մեկ տարի շրջանառվող այս թեմային ոչ մի պետական օղակ աջակցություն ցույց չեն տալիս,-ներկայացնում են Զանգակատան բնակիչները, -Մարդկանց ուշադրությունը բուն թեմայից շեղում են հասարակության ուշադրությունը, իսկ թշնամին արդեն քթներիս տակ է ու մեր երեխաների հացն է վառում, բայց իրենց ի՞նչ կա, իրենք չինական բադ են լափում...

Երբ փորձեցինք Արարատի մարզպետից բարձրացված խնդրի մասին տեղեկություն ստանալ, պարզվեց տեղում չէր՝ գնացել էր «դատարանների դռները փակեր»:

Garik Sargsyan

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան

Արտաշատի նստավայր
Հասցե՝ ք. Արտաշատ, Շահումյան 19

Մասիսի նստավայր
Հասցե՝ ք. Մասիս, 3-րդ թաղամաս, Հերացու փողոց 26/31

Վեդու նստավայր
Հասցե՝ ք. Վեդի, Մ.Խաչատրյան 1

Աննա Գրիգորյան