Նիկոլի համակուրսեցին կոծկու՞մ է 13-ամյա աշակերտուհու հղիության մանրամասները

17/05/2019 23:30
Նիկոլի համակուրսեցին կոծկու՞մ է 13-ամյա աշակերտուհու հղիության մանրամասները


 Արմավիրի մարզի Բաղրամայան գյուղի միջնակարգ դպրոցի  13-ամյա աշակերտուհու   հղիության դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել, ինչպես գյուղում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքով:

Իսկ բաղրամյանցիները մտավախություն ունեն, որ այն կարող է կրկնվել, քանզի համոզված են, որ դեպքը պատահել է դպրոցում:

-Դպրոցը կապից դուրս է եկել, ստացվում է, որ բացի կրթությունից այստեղ ինչ հիմարություն ասես սովորում են,- դժգոհեց hzham.am կայքին դիմած բաղրամյանցիներից մեկը:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին վերը նշված դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին հաղթել էր վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին՝ Քնարիկ Գալստյանը:

Լուսանկարում՝ վերեւի շարքում, ձախից երրորդը

-Դպրոցի դաղսեկներից հատկապես Նելլի Աբրահամյանը չգիտես ինչու իրեն արտոնյալի կարգավիճակում է զգում, հերթապահությունների չի մասնակցում, իսկ տնօրեն  Քնարիկ Գալստյանը, ով Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին է եղել,  առիթը բաց չի թողնում, որպեսզի լուրեր տարածի, որ ինքը վարչապետի քիփն է ու իր հզոր կապերով 13-ամյա աշակերտուհու հղիությայն դեպքից իրենք ջրից չոր դուրս կգան։ Էնքան է վարչապետի անունը տվել ածականը դարձել է՝ Նիկոլ,- փոխանցում է բաղրամյանցի ծնողը:

-Ամեն օր ոտքը ոտքի քցած սուրճ են խմում, եթե ուշադիր լինեին ներառականի երեխան ինչի՞ պետք է հղիանար, ու պատկերացրեք, թե ինչքան  անտերություն է դպրոցում, որ երեխայի հետ սեռական հարաբերություններ ունենան դպրոցում ու ոչ մի ուսուցիչ կամ տնօրենը տեղյակ չլինեն։ Խեղճ երեխան արդեն մոտ հինգ  ամսեկան հղիություն է տանում, բա սա դպրո՞ց է,- մանրամասներ են ներկայացնում մեր զրուցակիցներն ու ավելացնում,- Հիմա էլ  փորձում է ցույց տալ, որ դեպքը դպրոցում չի եղել, ուսուցիչներին զգուշացրել է, որ իրավապահների հետ հարցաքննություններ ժամանակ ասեն, որ իրենք միշտ մինչեւ ժամը 4-ը մնացել են դպրոցում:

Իսկ 12-րդ դասարանի աշակերտի ծնողներից մեկը, որ շատ խնդրեց, որ անունը չհրապարակենք, ասում էր, որ իր երեխայի դասընկերուհին՝ Անի Ավետիսյանը սեպտեմբեր ամսից առ այսօր երկու անգամ է դպրոց հաճախել։  

- Ի՞նչ հեղափոխություն, ի՞նչ բան... Մեկ տարվա ընթացքում բարոյական նորմերը ոչնչացվեցին, դպրոցում առողջական խնդիրներ ունեցող երեխա են հղիացնում, իսկ տնօրենը Լոլո, Սողո ու Շմայս ասելով  իրեն է ցուցադրում: Սա՞ էր նոր Հայաստանը, չենք ուզում, մի տարվա մեջ ինչ ասես տեսանք, դրանցից ոչ մեկն էլ ազգի ու ընտանիքի պահպանմանն ուղղված քայլ չէր...,- ասաց աշակերտուհիներից մեկի մայրը: