ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանում նավթի հանույթը կարող Է ընկնել մինչեւ 1980-ական թվականների նվազագույն մակարդակ

16/05/2019 19:56
ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանում նավթի հանույթը կարող Է ընկնել մինչեւ 1980-ական թվականների նվազագույն մակարդակ

Ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Իրանում նավթի արդյունահանումը մայիսին կարող Է ընկնել մինչեւ 1980-ական թվականների նվազագույն մակարդակ, երբ նավթի արտադրությունը երկրում տուժեց Իրաքի հետ պատերազմի պատճառով: Այդ մասին գրում է Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ), իր մայիսյան հաշվետվության մեջ:

Ապրիլին Իրանում արդյունահանումն ընկել Է օրական 130 հազար բարելով՝ մինչեւ օրական 2,61 մլն բարել: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, ԱՄՆ-ը մայիսից չի երկարացրել իրանական նավթի ներմուծման ժամանակավոր թույլտվությունները, որոնք նոյեմբերին տրվել Էին ութ երկրների:

Իրանի նավթի արտահանումն անցյալ տարվա ապրիլի օրական 2,6 մլն բարելից ընթացիկ տարվա ապրիլին ընկել Է օրական մինչեւ 1,3 մլն բարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: