Ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես. Ռոբերտ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին

16/05/2019 18:29
Ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես. Ռոբերտ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիելույթի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջամտեց, ինչից հետո փաստաբան Հայկ Ալումյանը դիմեց դատարանին. «Հարգելի դատարան, այս կարգը արդեն բոլոր հնարավոր խախտումներից դուրս է գալիս, այն, որ դուք թույլ եք տալիս դատախազությանը ցանկացած պահի մեզ ընդհատել, դուք դրա իրավունքը չունեք: Դատավարությունը վարեք այնպես, որ մենք ստիպված չլինենք վերականգել դատավարության կարգը»:

Գլխավոր դատախազը կոչ արեց առանց հուզական արտահայտություններրի ներկայացնել դիրքորոշումը, ինչին ի պատասխան նախագահ Քոչարյանն ասաց. «Ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես»:

Դատավորի արձագանքին ի պատասխան էլ ասաց. «Ինչ ուզեմ գործի վերաբերյալ ասելու եմ, կարո՞ղ է ինձ պաշտպանվելու իրավունքից էլ զրկեք»: