Հեչ բան չփոխվեց, մենակ՝ ՀՀԿ-ն դարձավ «դուխով»...

16/05/2019 17:48
Հեչ բան չփոխվեց, մենակ՝ ՀՀԿ-ն դարձավ «դուխով»...

Մեր ընթերցողները դիմելով  HZHAM.am կայքի խմբագրություն, տեղեկացնում են, որ Արթիկի Հատուկ Բժշկական քոլեջում  տնօրինությունը աշխատում է կամային աշխատանքային սկզբունքներով։ Ըստ քաղաքացիների, քոլեջի տնօրեն՝ նախկին ՀՀԿ-ական Գրետտա Հովհաննիսյանը մեկ տարի առաջ, երբ մեր երկրում իշխանություն փոխվեց, կարկառուն ՀՀԿ-ական տիկինը անմիջապես կերպարանափոխվեց ու դարձավ «դուխով»։

-Պետական շենքը վերածել է սեփական հիմնարկի,  ինքն իրեն «երես» տալով կարող է այստեղ ճոխ խնջույքներ կազմակերպել, քաբաբ, խորովածներով ու տորթերով,  մնացյալ օրերին էլ, եթե խորոված չկա՝  սնվում է բանաններով, կամ  հաց ու պանիր է ուտում։ Տնօրենի աշխատասենյակը քոլեջի հացատունն է դարձել։ Փաստորեն բան չի փոխվել Գրետտա Հովհաննիսյանի համար դեռ  մի բան էլ ավելի դուխով բոլորին ղեկավարում է, հրամայում, այս մի քանի ուսանող ունեցող հաստատությունում,- ներկայացնում է քոլեջի ուսանողներից մեկի մայրը։

Ուսանողների ծնողները  դժգոհում էին նաեւ, որ տնօրենի կազմակերպված ապրիլի 27-ի քաղաքացու օրվա ծառատունկը կարելի է ասել չի էլ կատարվել,1-2 ծառներ են տնկվել, քոլեջի բակի մացառուտների մեջ, որն  անուշադրության է մատնված տարիներ շարունակ։

-Նոր էր միտքն ընկել, որ պետք է աշխատեն, էն էլ մեր երեխաներին գործի դրեցին, իբրեւ քաղաքացու օր էր։ Մեկ երկու ծառ են տնկել գիտեն մեծ գործ են արել, իրենց համար զբաղվելու տեղ է, մարդկանց աչքերին թոզ կփչեն, իբր կաշխադեն։ Ուտել խմելով իբրեւ դաս կուդան երեխեքին, իրանք իրանց գլուխը,- պատմում են մարդիկ։

Գրետտա Հովհաննիսյանը չցանկացավ պարզաբանում տալ ծնողների դժգոհություններին, դեռ մի բան էլ զարմացավ, որ հանդգնել ենք խանգարել իր հանգիստը, փորձելով ձեռքի ափով փակել խցիկի օբյեկտիվը՝ սենյակում սննդի մնացորդները դրանից պաշտպանելու համար:

Ի դեպԳրետա Հովհաննիսյանի ամուսինը՝ ՀՀԿ-ական Հովհաննես Հովհաննիսյանը նախկինում Շիրակի մարզպետարանի  առողջապահության  վարչության բաժնի պետի պաշտոնն է զբաղեցրել։ Ըստ աղբյուրների,  երբ մարզպետարանը դաշնակցականների ձեռքն անցավ,  Հ․ Հովհաննիսյանը ազատվեց պաշտոնից։ մ։

-Կոռուպցիայի մասին մենակ մի քանի հոգու անուններ են տալիս, հոգնեցինք նույն մարդկանց անունները լսելով։ Բա էդ ՀՀԿ-ական վարչության պետերին ինչի՞ չեն կպնում, որ ամենամեծ կաշառակերները վարչության պետերն են եղել, թե՞ հիմա իրենք էլ նույն ոգով կշարունակեն,-կարծիք հայտնեցին քաղաքացիները։

 

Հերմինե Մանուկյան