Կոռուպցիոն ռիսկն եք վերացնու՞մ, թե՞ նպաստում եք, որ աճի

15/05/2019 14:55
Կոռուպցիոն ռիսկն եք  վերացնու՞մ, թե՞ նպաստում եք, որ աճի

Ինչպես հայտնի է, այսօր՝ մայիսի 15-ից, ժամը 9:00ց, www.hayt.emis.am  կայքում մեկնարկել է Երևանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգը:

Առաջին իսկ րոպեներից   քաղաքացիները բախվեցին լուրջ խնդրի հետ՝ համակարգի թերի աշխատանքի պատճառով, չկարողանալով գրանցել երեխաներին, իսկ դպրոցների առաջարկած տեղերը սահմանափակ էին:

-Համակարգը ստեղծված է, իբր կոռուպցիոն ռիսկերը վերացնելու համար, այնինչ՝ այս պահին դպրոցներում հատուկ մարդիկ նստած հայտեր

 են գրանցում, ու վերջում էլի կստացվի, որ իրենց մարդիկ տեղավորվեցին դպրոցում, ոչ յուրայինները՝ դրսում,- մեր լրագրողի հետ մասնավոր

 զրույցի ժամանակ կարծիք հայտնեց մի ծնող, ով խուսափեց լուսանկարվել՝ ամուսնու ներկայությունից կաշկանդված:

Կարճ ժամանակ անց, ԿԳՆ ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց.

 «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները

ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները

ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն,

ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով

տվյալներ չեն հայտնաբերվում:

Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել,

այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ:


Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում ենե:

Նշենք, որ ԿԳՆ թեժ գիծը ողջ ընթացքում զբաղված է, ինչը հայտերը ներկայացնողներին ավելի է նյարդայնացնում:

-Իրենցից դուրս ի՞նչ ծրագիր մտցրին, գաղափարը փայլուն էր, բայց պետք չէր մարդկանց բռակ պրոդուկտ առաջարկեին, հիմար դրություն ստեղծելով: Նախ այդ կայքը պետք է մշակվեր, փորձարկվեր ու հետո նոր հրամցվեր: Չէ՞ որ խոսքը պետական կառույցի մասին է, բա երկրի Կրթության նախարարության առաջարկած կայքը նման կերպ կլինի՞,- ասում է Կենտրոն համայնքի բնակիչ Արման Ավագյանը՝ հավելելով,- Առավոտից ես ու կինս նստած համակարգչի առջեւ փորձել ենք գրանցվել ու չի ստացվել, սա խայտառակություն է, ո՞վ է պատասխան տալու այս անկազմակերպ միջոցառման համար:

Տարբեր դպրոցների բակերում հավաքված ծնողների դժգոհությունները գնալով ավելի է մեծանում, ոմանք տարբեր մեջբերումներ են անում թեմայի վերաբերյալ հրապարակված հոդվածներից եւ հաղորդումներից ու զարմանում.

-Բա ասում էին Չինաստանի ողջ բնակչությունը միաժամանակ օգտվի կայքից, անգամ այդ ժամանակ չի խափանվի, սա ի՞նչ բան է, ոչ մի համակարգ չի գործում, եկել են նոր հեծանիվ են հորինել, այն էլ առանց անիվ…

Իրենց մտահոգություններով միմյանց հետ կիսվող ծնողներից մեկն էլ կեսկ կատակ կես լուրջ ասաց. «Հեսա կհայտարարեն, որ ՀՀԿ-ի հաքերներն են վնասել համակարգի աշխատանքը»: 

Վիրտուալ տիրույթում եւս անհանգիստ էր, մարդիկ չկարողանալով իրականացնել իրենց երեխաների գրանցումը, սոցիալական ցանցերում կիսվում էին իրենց մտահոգություններով:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ ՖԲ օգտատերերի արձագանքներից մի քանիսը.