Որոշում՝ ընդդեմ ազգաբնակչության
Արարատի եւ Վայոց Ձորի
մարզերի մի շարք համայնքների բնակիչներ դիմելով HZHAM.am կայքին տեղեկացնում են, որ Զանգակատուն համայնքի վարչական տարածքում բնակիչներին
սպասարկող շարժական գազալցակայանը ընդամենը մեկ շաբաթ է գործել: Ըստ տեղացիների շարժական
գազալցակայանի աշխատանքները դադարեցվել են անհայտ պատճառներով, իբր՝ կառավարությունից արգելել են շարունակել աշխատանքները։
-Արարատի մարզի Երասխ
գյուղից մինչեւ Եղեգնաձոր քաղաք ուրիշ գազալցակայան չի գործում, մեզ համար դա շատ ծախսարար
է, ինչի՞ համար են արգելել օգտվել այդ օգտակար հնարավորությունից։ Էս հեռավոր գյուղերի
բնակիչներիս համար շատ դժվար է, որ կիլոմետրեր անցնենք, ինչե թե որեւէ գազալցակայնում լիցքավորենք մեր մեքենաները։ Առանց այն էլ մեր գյուղերը սովետի ժամանակվանից
գազաֆիկացված չեն, մեքենաներն էլ բենզինով ենք քշում շատերս թանկ ու կրակ, Զանգակատունը
Արարատի ու Վայոց Ձորի մարզերի ամենահարմար տարածքն է, որտեղ տեղադրված է գազի լիցքավորման
մեքենան։ Մարդիկ սկսել էին օրինական, անվտանգ վառելիք տրամադրել մեզ, - ներկայացնում
է Կարապետ անունով բնակիչը, ում հետ համամիտ էին նաեւ հավաքվածները։
Ի դեպ, վերոնշյալ մարզերի
համայնքների բնակիչները պատմեցին նաեւ, որ մի քանի անգամ որոշել են միջպետական ճանապարհը
փակեն, որպեսզի այս խնդրին պատկան մարմինները լուծում տան։
-Դեռ համբերում ենք,
ծանրաբեռնված միջպետական ճանապարհների երթեւեկությունը կաթվածահար չանելու համար։ Ի
վերջո մենք էլ մեր իրավունքների համար պետք է պայքարենք, դիմում ենք կառավարությանը
ականջալուր լինեն մեր խնդրանքին, գյուղերի ապրողներիս համար ավտոմեքենաների լիցքավորման
մատչելիությունն ու հասանելիությունըը ապահովելու
համար,- եզրափակեցին բնակիչները:

- Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի հայկական եռագույնը՝ 30մ բարձրությամբ
- Մեր օրեր՝ Գենշտաբ_բանդիտներ պայքար, պոնչը (Նոքս) (Տեսանյութ)
- Արթուր Ղազինյան. Ոչինչ չի խանգարում Օնիկ Գասպարյանին ձերբակալել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին
- Մարտի 6-ին, ժամը 15։00-ին, արի՛ Բաղրամյան...
- ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին. «Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով» անցնող միջանցք չկա
- Զավեշտ.ընտրություն անել պարզելու համար՝ Փաշինյանն ու իր թիմը կընտրվե՞ն, թե՞ ոչ.
- Մի բան, որը դուք չեք տեսնի մամուլի ասուլիսում(Տեսանյութ)
- Պեսկով. Կրեմլի համար Ռոբերտ Քոչարյանը բարեկամ քաղաքական գործիչ է
- Ի՞նչ գործ ունի Սթիվ Ջոբսի նկարը ԱԺ֊ում (կոլաժ)
- Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին