Արդեն պարզ է՝ Նիկոլը և իր թիմակիցները և նրան սատարողները ազգի դավաճաններ են և աշխատում են Ադրբեջանի օգտին

14/05/2019 23:29
Արդեն պարզ է՝ Նիկոլը և իր թիմակիցները և նրան սատարողները ազգի դավաճաններ են և աշխատում են Ադրբեջանի օգտին


Գերմանիայի դեսպանությունը Գերմանիայի դաշնային կառավարության անունից շնորհավորում է Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Այս ջանքերի շնորհիվ Հայաստանն այլեւս կպահպանի զրահապատ մարտական մեքենաների՝ Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրով Treaty on Conventional Forces in Europe (CFE Treaty) ամրագրված սահմանաքանակը: Այս պայմանագիրը Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւորագույն հիմնասյուներից է:
Կրճատումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության հիմնադրամի ծրագրով եւ Գերմանիայի՝ որպես գլխավոր իրականացնող երկրի մասնակցությամբ:

Գերմանիան այս ծրագրին տրամադրել է ավելի քան 1մլն եվրո եւ պատրաստ է պայմանագրի անդամ այլ երկրների նույնպես աջակցել Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրի դրույթների լիարժեք իրականացման հարցում:

Գերմանիայի դեսպանությունն այժմ կհետեւի հիմնադրամի ծրագրի մնացած քայլերի իրականացմանը, ինչը մասնավորապես ենթադրում է 140 զրահապատ մեքենաների ապառազմականացում, ապամոնտաժում եւ վնասազերծում, ինչպես նաեւ Պատերազմի պայթուցիկ մնացուկների եւ ականների ռիսկերի վերաբերյալ կրթական ստորաբաժանման (Explosive Remnants of War and Mine Risk Education (ERW/MRE) capability) հիմնում Հայաստանի մարդասիրական ականազերծման եւ փորձագիտության կենտրոնում»:

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ իբր պատերազմի մնացուկներ են վերացվում։ Նախ՝ ռազմական տեխնիկան հնարավոր է վերանորոգել և երկրորդ՝ մենք դեռ չգիտենք, թե ուտիլի տակ ինչե՞ր են վերացվում։
Ավելի վտանգավոր է այս պոռնիկների՝ ականների վնասազերծման պարտավորությունը։ Պատերազմի մնացուկ ականները կարող են լինել միայն սահմանին և այս պարտավորությամբ սրանք ժողովրդի ուղեղները կլվանան <<մնացուկ>> տերմինով և ամբողջ սահմանը կսկսեն ականազերծել՝ թշնամուն հնարավորություն տալով առանց խոչընդոտների հարձակվել։
Ամենասարսափելին այն է, որ սա արվում է փողի դիմաց, փողի՝ որը հնարավոր է, որ տալիս է Ադրբեջանը, ուղղակի դա անում է Գերմանիայի միջոցով։
Սրանց շատ արագ պետք է վռնդել այս երկրից... հետո ուշ է լինելու...

Աղբյուր