Կհաջողվի՞ կանգնեցնել երկրի կործանարար ընթացքը, երբ ղեկին խորովածի գերին է

13/05/2019 13:04
Կհաջողվի՞ կանգնեցնել երկրի  կործանարար ընթացքը, երբ ղեկին խորովածի գերին է

Քաոսը, որի մեջ է հայտնվել մեր երկիրը, ՀՀՇ-ի վերջին մոհիկանը՝ շատակեր իջևանցին, լայն քայլերով տարել ու կախել է անդունդի պռնկից: Երկիրը բարձիթողի վիճակում է, ոչ մի կառույց իր բնականոն գարծառույթները չի կատարում: Համատարած սուգ ու շիվար է՝ կա՛մ ՃՏՊ-ի զոհեր ունենք, կա՛մ սահմանում զոհ ունենք, կա՛մ էլ երկուսը միասին: Դե իսկ օր-օրի ահագնացող աղքատությունը այս մռայլ պատկերն ամբողջացնում է:  Մինչդեռ, իշխանության եկած քայլարածական անմորուսները հանրության ականջներից շարունակում են անխնա կախել լափշաները՝ թե բա .

-Գեղարքունիքի մարզը դառնալու է աշխարհի կարևոր տարածաշրջաններից մեկը,-երեկ հայտարարում էր նախկին կոռուպցիոներ, Հյուսիսային համալսարանի դասախոս, ՔՊ-ական մարզպետ՝ Գնել Սանոսյանը: 

Ու այսպես, օրը ցերեկով, ամեն ժամ ու րոպե,  ազգս զոմբիանում ու դեգրադացվում է բռնի իշխանության եկած մի խումբ լակոտների ձեռքում: Գործադիր ու օրենսդիր մարմիններում հայտնված ԼԳԲՏ ու թմրամոլ թրաշամանուկները դարձել են քննարման առարկա, իրենց անբարո կենցաղով, պրիմիտիվ մտածելակերպով ու տգիտությամբ:

Արարատի մարզպետի համար կոկորդիլոսները թռչնազգի են:

Արագածոտնի մարզպետը տարածաշրջանի բնակիչների աչքի առաջ, հարեւան դաշնակից երկրի՝ ՌԴ դրոշով մաքրում է կոշիկները:

Երկրում շունը տիրոջը չի ճանաչում: Պատերազմը թակում է դուռը: Աղքատությունն անցնում է 80 տոկոսի շեմը: Հայաստանում ծաղկում է անպատժելիությունն ու անգործունեությունը: Բնակարանային գողություններն ու գրպանահատությունները  հասել են իրենց պիկին: Մարդիկ բանկերի ձեռքում՝ խաղալիք: Իսկը՝ 90–ական թվեր: Պետական համակարգը կաթվածահար է:

-Ստուգում չկա, հրահանգ չկա,սպսում ենք, չիմանալով՝ ինչի, զզվել ենք արդեն, բայց գալիս ենք մի կերպ գործի ու շուտ փախչում՝ չլուծվող խնդիրներից խուսափելով, -անկեղծանում են ներքին օղակի չինովնիկները:

Եթե փորձես մի քաղաքացուց գնահատական ստանալ ներկայիս վիճակի մասին կստանաս հետևյալ պատասխանը.

-Նիկոլի տե՛րն էլ թաղեմ, մյուսների՛ն էլ հետը:

-Նիկոլը դեռևս  ունի հետևորդներ,-հիշեցնում ենք :

-Նրանց անխելք տերն էլ ընտեղ մեռնի՛,-զայրացած շարունակում են մարդիկ:

 Հասել ենք մի եզրույթի, որտեղ գեյերն արդեն, հասարակությանը մատ են թափ տալիս  ԱԺ բարձր ամբիոնից:  Տես՝ <<Աչաջուրցի Արջախեղդը>> վերնագրով տեսանյութը, որը  պտտվում է սոցցանցերում և յութուբով մի քանի հազար դիտորդներ է ունեցել:  ՌԴ–ում ապրող մի թասիբով  աչաջուրցի լայվով իր  ուղերձում Նիկոլի վարած քաղաքականությունից ազդված, հարց է ուղղում՝ ասելով.

-Գյադա Նիկո՛լ, էս ի՞նչ են անում, գյադա՛, ես  արդեն ամաչում եմ ըստե  որպես իջևանցի  ներկայանալ, արա՛, չմո՛,-գոռում էր տեսանյութում աչաջուրցի տղամարդը, ապա հայտնում իր հեռախոսահամարը, որպեսզի Նիկոլը զանգի իրեն ու<<աչոտ >>տա՝  Հայաստանում գեյերին  կանաչ լույս տալու համար:

Քաղաքային ու մարզային ավտոտրանսպորտային մեքենաներում վարորդների թոփ թեման ՀՀ  2-րդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանն է.

-Մենք  10 տարի իրա օրոք լավ ապրեցինք, ՀՀՇ-ն, Լևոնը նորից եկել  են ու <<փակել>> Ռոբերտին, քյասա վրեժ են լուծում Նիկոլի ձեռքով՝  30 տարվա իրենց անարդարությունները մաքրելու համար, ժողովուրդ ջան,ապրենք տենանք սրա վերջն ինչա՞ լինում,- վստահեցնում  են Նիկոլի երբեմնի աջակից վարորդները:

Նարինե Հասրաթյան