Քեմբրիջի համալսարանն՝ Աշտարակի թիվ 2 դպրոցում

12/05/2019 15:02
Քեմբրիջի համալսարանն՝ Աշտարակի թիվ 2 դպրոցում

Արագածոտնի մարզի, Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական  դպրոցը, մարզում համարվում է լավագույն դպրոցներից մեկը: Շուրջ 251 աշակերտ ունեցող դպրոցում , ամիսներ առաջ, այցելել է ՀՀ-ում Միացյալ Թագագավորության արտակարգ և լիազոր դեսպան՝ Ջուդիթ Ֆարնուորթը և  դպրոցի ուսուցիչներին Քեմբրիջի համալսարանի վկայագրեր հանձնել:


Բրիտանական խորհրդի աջակցությամբ  դպրոցում իրականացվել  է  անգլերենի բանավոր խոսքի զարգացման նպատակով դասընթացներ: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով՝ «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցանակին է արժանացել դպրոցի ուսուցչուհի՝ Նարինե Մեսրոպյանը:

Օտար լեզվի ուսուցիչներ՝ Աննա Արշակյանն ու Գոհար Բոցինյանը Բրիտանական խորհրդի աջակցությամբ «Փոփոխության սերունդ»  ծրագրի շրջանակներում  ստացել են Քեմբրիջի համալսարանի  վկայագրեր՝ 3 մոդուլների համար, նրանք դպրոցում իրականացրել են  անգլերենի ակումբի  դասընթացներ: Բարձր դասարանի աշակերտները դպրոցի բակում պատմում էին մեզ, որ  4-7 դասարաններում հաճախ են անցկացվում սպորտլանդիաներ, որոնք իրենց համար անցնում են  ուրախ և աշխույժ մթնոլորտում և որ դպրոցում ունեն ձևավորված հավաքական թիմ:


Իսկ 8-րդ դասարանցի աշակերտուհիներն էլ պատմեցին, որ իրենց համար անչափ հետաքրքիր են ինտեգրված բաց դասերը՝ «Ջուր» թեմայով, որն անցկացնում է բնագիտամաթեմատկայի նախագահ՝ Հասմիկ Գարանյանը և աշխարհագրության ուսուցչուհի՝ Էլմիրա Աբրահամյանը:


Դպրոցում գործում է պարենային ծրագիրը, առկա է հարուստ  գրադարան, որից օգտվում էին աշակերտներն ու ուսուցչները: Ուշագրավ է, որ տեղի հանրությունն այս դպրոցն անվանում էր՝ «մեր Հովիկի դպրոցը», նկատի ունենալով դպրոցի ղեկավար Հովհաննես Բալայանին:

Դպրոցի բակում տեղադրված էին հանգստյան նստարաններ, որը դպրոցին նվիրաբերել էր Աշտարակի քաղաքապետ՝ Թովմաս Շահվերդյանը: Մանրամասների մասին պատմում է դպրոցի տնօրեն՝ Հովհաննես ԲալայանըՏես՝ տեսանյութերը: