Գրեթե բլոր համայնքներում նշվել է մայիսյան եռատոնը

10/05/2019 22:59
Գրեթե բլոր համայնքներում նշվել է մայիսյան եռատոնը

Լոռու մարզի Մեծավան համայնքում, ինչպես նախորդ տարիներին այս տարի եւս մեծ շուքով նշվեց մայիսյան հաղթանակների օրը։

Համայնքի մշակույթի տունը մշտապես գտնվել է տեղական իշխանությունների ուշադրության եւ հոգածության կենտրոնում, ինչի շնորհիվ համայնքում մշակութային կյանքը առաջնային դերակատարություն ունի՝ ինչպես համայնքի փոքրիկների, այնպես էլ երիտասարդների եւ տարեցների համար։ Մեծավանցիները եւ միջոցառմանը հրավիրված հյուրերը ծաղիկներ դրեցին եւ խոնարհվեցին արցախյան հերոսամարտի զոհվածների, Մեծ Հայրենական պատերազմի  եւ Անդրանիկ Զորավարի հուշարձանների առջեւ։


Միջոցառմանը ներկա էր նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհված հերոսի՝ Արտակ Պետրոսյանի մայրը։  



Շիրակի մարզի Սպանդարյան, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն եւ մի շարք համայնքներում  եւս նշում էին մայիսյան եռատոն հաղթանակների օրը։ Տեղական իշխանությունների եւ բնակիչների կողմից մեծարանքի եւ գովասանքի խոսքերի  էին արժանանում արցախյան գոյամարտի մասնակից կամավորականները եւ երկրորդ աշխարհամարտի մասնակիցները։