Շուշիի ազատագրումը, կամ՝ «Հարսանիք լեռներում»

08/05/2019 12:30
Շուշիի ազատագրումը, կամ՝ «Հարսանիք լեռներում»

27 տարի առաջ, այս օրը...

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։

Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Չորս ուղղությունների հրամանատարներն են եղել՝

Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան,

«26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան,

Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան:

Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան եւ պահեստազորի հրամանատար՝ Յ. Հովհաննիսյան։