«Շերեմետեւո»-ում SSJ-100-ի հետ տեղի ունեցած պատահարի վայրից տեսանյութ է հրապարակվել

06/05/2019 16:16
«Շերեմետեւո»-ում SSJ-100-ի հետ տեղի ունեցած պատահարի վայրից տեսանյութ է հրապարակվել

Ռուսաստանի քննչական կոմիտեն տեսանյութ Է հրապարակել «Շերեմետեւո» օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարի վայրից:

ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն անձամբ Է զննել պատահարի վայրը եւ քրեական գործի հետաքննման մի շարք կոնկրետ հանձնարարականներ տվել: Նա պատվիրել Է կազմակերպել անհրաժեշտ փորձագիտական հետազոտություններ, ինչպես նաեւ ամենակարճ ժամկետում ավարտել արտակարգ պատահարի վայրի զննությունը՝ արձանագրելով ողբերգության հետ կապված բոլոր ապացույցները:

«ԱԷրոֆլոտ»-ի օդանավը, որը մայիսի 5-ին վթարային վայրԷջք Է կատարել Շերեմետեւո» օդանավակայանում, Մոսկվայից մեկնել Էր Մուրմանսկ: Ինքնաթիռում եղել Է 73 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Քննչական կոմիտեում հաստատել են 41 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի զոհվելը:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ հոսպիտալացվել Է ինը մարդ: «Քրեական գործ Է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ մասով («Օդային տրանսպորտի երթեւեկության եւ շահագործման անվտանգության կանոնների խախտում, ինչն անզգուշաբար հանգեցրել Է երկու եւ ավելի անձանց մահվան»):