Բաց նամակ՝ ԿԳ նախարարին

06/05/2019 15:39
Բաց նամակ՝ ԿԳ նախարարին

 ՀՀ  ԿԳ  նախարար  պարոն Արայիկ Հարությունյանին

 

 

Հարգելի  պարոն  նախարար  պատահաբար  ծանոթացա  Ձեր  01.02.2019թ.  գրությամբ  ԳՊՀ  ներկայիս  ռեկտորին  ուղղված  ոմն  քաղ.  Մ.Թադևոսյանի  դիմումին՝  դրանում  նշված անօրինական  նշանակված  դեկանի  պաշտոնակատարի  և  այլ  հարցերի  մասին: Թադևոսյանին  չեմ  ճանաչում,  իսկ  դեկանի  պաշտոնակատարը՝  օրինական,  թե  անօրինական  նշանակված,  ինձ  բոլորովին  չի  հետաքրքրում.  ինձ  պարզապես  զարմացրեց,  որ  ռեկտորի  04.02.2019թ.  պատասխան-նամակի  մի  պարբերությունում  կար  հետևյալ  նախադասությունը՝  նաև  իմ  ազգանվան  հիշատակմամբ,  ահա  այն.  «Մեծարգո՛  նախարար,  առաջին  անգամը  չէ,  որ  «Հայկական  ժամը»  նույն  ոճով,  իրականում  գոյություն  չունեցող  անուններով  ու  պատվերով  գրություններ  է  հրապարակում՝  ուղղորդվելով  կոնկրետ  անձանց  կողմից: Նման  պրովակացիոն  հայտարարություններ  տարածողները  համալսարանում  միևնույն  մարդիկ  են  (Մ.Քումունցը,  Մ.Թելունցը,  Տ.Վանդունցը,  Հ.Հովսեփյանը՝  իրենց  ընտանիքի  անդամներով,  ազգականներով  ու  մերձավորներով  հանդերձ),  որոնք  անձնական  շահադիտական  հայտնի  նպատակների  չբավարարման  պատճառով  (հիմա  որ  ասեմ,  որ  այդ  տողերը  գրողը,  ռեկտորի  պատասխան  գրությունը  գրողը՝  պատասխանողը  կամ  պատասխանողներն  էլ  հավանաբար  սեռական  կրքերի  չբավարարման  պատճառով  են  նման  զրպարտչական-կեղտոտ՝  «Յոթծովիմերանական»  բաներ  գրել.  լավ  կլինի՞  դա... ես  կարծում  եմ  նաև,  որ այդ  «սուրբ  կույսերը»  ծանոթանալով  իմ  այս  նամակին  իրենց  պատասխան  նամակում  ինձ  կասեն  թե  դա  ինչ  «…անձնական  շահադիտական  հայտնի  նպատակներ  են».  կոնկրետ  կմատնանշեն  դրանք՝  որպեսզի  ես  շատ  չծավալվեմ… Ես  քանիցս  զգուշացրել  եմ,  որ  այս  վիճակի,  կոնֆլիկտի  անսանձ  շարունակման  վերջը  վատ  է  լինելու,  բայց  որոշ  անձինք  շարունակում  են  իրենց  «էշը  քշել»… - Մ.Թ.)  արդեն  տևական  ժամանակ  է՝  համալսարանը  ներքաշել  են  թնջուկների  մեջ,  փորձելով  խարխլել  կրթական  միջավայրը,  անընդհատ  ներքին  ինտրիգներ  հրահրելով  ու  սադրանքներ  սանձազարծելով՝  փորձում  են  իրագործել  համալսարանի  շահերի  հետ  ոչ  մի  կապ  չունեցող  իրենց  բուն՝  բացառապես  շահասիրական  նպատակները: Նրանք  առանց  դույզն-ինչ  ամոթ  ունենալու  (Ինչ  էլ  ամոթխածն  ու  առաքինին  է…  «Զոռով  խոսեցնել  է  տալիս…» - Մ.Թ.),  շարունակում  են տարբեր միջնորդներ˟  ներքաշել  իրենց  չարամիտ  ծրագրերի  մեջ,  ըստ ամենայնի  խեղաթյուրել  իրականությունը,  ամենաանվայել  ձևերով  սևացնել  արժանավոր  մարդկանց  անունը  և  ամենապարսավելին՝  վնասել  բուհի՝  տարիներով  ձեռք  բերած  բարի  համբավը,  հեղինակությունը»  (Էդ  «բանասեր»  աղջիկը  ինչ  է  չի՞  հասկանում,  որ  բառերն  իմաստ  ու  հետևանքներ  ունեն.  ես  էլ  մտածում  եմ,  որ  խելոք  աղջիկ  է...): Ինձ  հատուկ  մեծահոգությամբ  այս  տողերը  գրողից՝  մոգոնողից,  ներողություն  չեմ  պահանջում  խնդրել՝  նրա  վիճակը  հասկանալով  և  նաև  չցանկանալով,  որ  նա  ներողություն  խնդրելու  համար  իր  սիրելի  Ղուկասյանի  աչքից  ընկնի  ու  հայտնվի  «պրովոկացիոն  հայտարարություններ  տարածողների  խմբում»…

Այդպիսի՝  վերը  հիշատակված  զրպարտչագրին    ու  նրա  հեղինակին  կամ  հեղինակներին  ես  պատասխանել  եմ  «Euro  Lur»-ում  16.08.2018թ.  տեղակայված  իմ  պատասխանում: Դա  պատասխան  էր  ՀՀ  ԿԳ  նախարարին  ուղղված,  «Euro  Lur»-ում  26.07.2018թ.  ներկայացված՝  ԳՊՀ  աշխատողներ՝  Թեհմինա  Մարությանի,  Գ.Շաբունցի,  Լ.Գյուլնազարյանի,  Հ.Շաբունցի,  Մարգարիտա  Առուստամյանի,  Մարտին  Զիլֆուղարյանի,  Տ.  Յոլյանի  անունների  մատնանշված  նամակին,  որը  հետագայում  պարզվեց,  որ  «անանուն»  է... (Զարմանալի  է,  որ  ընդգծված  անունների  կողքին,  արդեն,  որպես  Ղուկասյանի  և  Մարությանի  «խմբին»  աջակցող,  քանիցս  հիշատակվում  է  Սուրիկ  Պետունցը՝  իմ  բարեկամը՝  տե՛ս  օր.՝  «Euro  Lur»-ի  մի  հաղորդումը  և  Մ.Քումունցի  վերաբերյալ  դատարանի  վճռի                13-րդ,  27-րդ  էջերը.  այսպես  որ  շարունակվի  Ղուկասյանն  ու  Թեհմինան  «սուրբ  կույսերին»  էլ  կայլասերեն՝  «խելքից  կհանեն...».  Ինչ  էլ  իրար  գտել  են...): Դրան՝  այդ  նամակին  կամ  դիմումին  ուղղված  իմ  պատասխանում (որն,  ի  դեպ,  ժամանակին  ուղարկվել  է նաև  Ձեզ)  ես  պատշաճ  պատասխան  ու  որակում  եմ  տվել  բոլոր  նրանց,  ովքեր իրականում  կեղտոտ  զրպարտչագրերով,  անանուն  նամակներ  գրելով  են  զբաղված,  ովքեր  իրենց  իսկ  հատուկ  կեղտոտ,  հակաբարոյական  ու  այլանդակ  վարքագիծն  ու  գործելակերպը  փորձում  են  վերագրել  ուրիշներին՝  իրենց  ստոր  նպատակներին  հասնելու,  ինչ-որ  անձանց  առջև  ստորաքարշություն  անելու,  մարդկանց  հեղինակությունն  ակնհայտ  ստոր  եղանակներով  արհեստականորեն  նսեմացնելու՝  չդադարող  մեքենայություններով  և  այլ  եղանակներով: «Euro  Lur»-ում  հրապարակված  «անանուն»  նամակին,  նրա  հեղինակներին  տրված  իմ  պատասխանը  նաև  պատասխան  է  ՀՀ  ԿԳ  նախարարին՝  Ձեզ,  ուղղված  04.02.2019թ.  գրությունից  մեջբերված  տողերի  հեղինակին  կամ  հեղինակներին˟: Ի  դեպ,  ավելորդ  չեմ  համարում  «Euro  Lur»-ում  հրապարակված  իմ  պատասխանից  մեջբերում  անել՝  ուղղված  անանուն  նամակներ  գրողներին.  «… եթե  [նրանքազնիվ  մարդիկ  են,  մտահոգ  են  որոշակի  հարցերով,  խնդիրներով  թող  իրենց  անվամբ  ու  ստորագրությամբ  հանդես  գան  և  ոչ  թե  պոռնկուհու  կենսակերպով  ու  անանուն  սրբի  դիմակով…»: Սա՝  այս  գնահատականը  վերաբերվում  է  նաև  «Մ.Թադևոսյան»  ազգանվամբ  նամակի  հեղինակին  և  հեղինակներին,  եթե  «Մ.Թադևոսյան»  անուն,  ազգանունը  կեղծ  է  և  նամակն  իրականում  անանուն  է՝  անկախ  այն  բանից,  այդ  նամակում  կամ  դիմումում  նշված  փաստերը  ճիշտ  են,  թե  սխալ: Անանուն  կամ  ուրիշի  անվամբ  նամակը  պատիվ ու  արժանապատվություն  ունեցող  մարդու  գործ  չէ… Այն  ինչ  ես  բացահայտ  ասում  ու  գրում  եմ,  մյուսներն  անանուն  նամակներում  էլ  ռիսկ  չեն  անի  գրել.  այնպես  որ  ես անանուն  նամակներ,  հոդվածներ  գրելու  կարիք  չունեմ.  ավելին՝  ինձ  մոտ  արդեն  բավարար  հստակությամբ  ուրվագծվում  են  այդպիսի  անանուն  նամակներ  գրողների,  սադրանքների,  պրովոկացիաների  հեղինակների  դեմքերը… Այնպես  որ  նրանք  պետք  է  հասկանան,  որ  այդ  թեման  շատ  չի  կարելի  խորացնել՝  անկանխատեսելի  հետևանքներով  հղի  նոր  կոնֆլիկտների  տեղիք  տալով… Ինչպես  արդեն  ասացի՝  բառերն  իմաստ  ու  հետևանքներ  ունեն,  գոնե  ԳՊՀ-ի  մեր  բանասերները  դա  պետք  է  հասկանան…

Իսկ  անդրադառնալով  պ-ն  Ղուկասյանի  ստորագրությամբ  ու  տ. Թեհմինայի  կատարմամբ  կազմված  ու  ԿԳ  նախարարին  ուղղված  վերը  հիշատակված  գրությունը  նշենք,  որ  այդ  գրությունից՝  նախարարին  ուղղված  պատասխանից  ես  ամբողջական  մեջբերում  արեցի  հետևյալ  նկատառումներով.

1.    Նախ՝  որ  ընթերցողն  իմանա, թե  ո՞վ,  ինչի՞  մասին  է  գրում,  և  ո՞ւմ  է  մեղադրում… (մարդիկ  կամ  դրանց  մեծ  մասը  ճանաչում են  թե՛  ռեկտորի  «Պատասխան»-ի  հեղինակին  կամ  հեղինակներին,  և  թե՛ նրանում  «մեղադրվող  անձանց».  դժվար  չէ  կողմնորոշվել,  թե  ո՞վ,  ո՞վ  է...).

2.    Ռեկտորի  «Պատասխան»-ում  նշված  «մեղադրանքները»՝  սադրանքների  սանձազերծում  ևն,  արտացոլվել  են  Մ.Թելունցին  և  Մ.Քումունցին  տույժի  ենթարկելու,  ազատելու  մասին  ռեկտորի  հրամաններում  և  այլ  փաստաթղթերում.  դրանք  հերքվել  են  դատարանի  կողմից  (թեպետ  դրա  կարիքը  չկար  էլ՝  առանց  այդ  էլ  ակնհայտ  էին  դրանց  մտացածին  լինելը).  սակայն,  ինչպես  տեսնում  ենք  ԳՊՀ-ում  շարունակում  են  իրենց  էշը  քշել.  «Կուզիկին  միայն  գերեզմանը  կուղղի»: Հա,  մոռացա  հիշեցնեմ,  որ  ռեկտորի  «Պատասխան»-ը  ստորագրել  է  Ա.Ղուկասյանը,  կատարող՝  Թեհմինա  Մարության՝  ԳՊՀ  գիտ. քարտուղար: Ի  դեպ,  ինձ  համար  հիմա  ավելի  ու  ավելի  պարզորոշ  է  ուրվագծվում  «Euro  Lur»-ում  26.07.2018թ.  հրապարակված  «անանուն»  նամակի  հեղինակների  դեմքը… Ենթադրում  եմ,  որ  իմ  և  Քումունցի  հարցով  ԳՊՀ-ի՝  որպես  պատասխանողի,  դատարան  ներկայացված  պատասխանները  ևս մի  շարք  կողմերով   այդ  «անանուն  նամակի»  շարունակությունն  են  հիշեցնում… Պարոն  նախարար.  ահա  թե  ինչի  է  վերածել  և  վերածում  բուհը՝  պարոն  Ղուկասյանն  իր  գործակից  մի  քանի  «կնիկներով»  և  որոշ  «տղամարդկանցով»…,  օգտվելով  հայտնի  և անհայտ  անձանց  սքողված  կամ  անսքող  հովանավորչությունից,  որոնք  էլ  իրականում  զբաղված  են  ինտրիգներով  (մեքենայություններով),  համալսարանը  «թնջուկների»  (տ.  Մարությանի  սիրած  բառով  արտահայտած – Մ.Թ.մեջ  ներգրավելով,  «չարամիտ  ծրագրեր»  մտահղանալով,  բուհի  վաստակը՝  տասնյակ  տարիներով  ձեռք  բերված,  նսեմացնելու,  արժանավոր  ու  հեղինակավոր  մարդկանց  վարքաբեկելու  և  այլ  կեղտոտ  գործողություններով՝  փորձերով... Ձեզ  էլ  հավանաբար  փորձում  են  վիճակն  այնպես  ներկայացնել,  որ  իբրև  ընդամենը  մի  քանի  հոգի  են՝  ռեկտորի  հիշատակված  գրության  մեջ  նշված,  «խառնում».  ԳՊՀ-ում  վիճակը  լավ  է... Շատ  միամիտ  պետք  է  լինել  այդպիսի  զառանցանքներին  հավատալու  համար...

3.    Ռեկտորի  «Պատասխան»-ից  մեջբերումը,  նաև  հետագա  շարադրանքն  ակնհայտ  է  դարձնում  այդ  մարդկանց  մակարդակը՝  դա  համալսարանական  չէ,  թեպետ  մեր  բանասեր  աղջիկը  ճիգեր  է  գործադրել  այն  հարստացնելու  իր  բանասիրական  հակումների  պայծառ  ընդհատումների  ժամանակ  ճառագայթած  «հանճարեղ»  մտքերով  և  բառերով...

Պարոն  նախարար.  ինչպես  արդեն  քանիցս  ասել  եմ՝  ԳՊՀ-ում  այս  վիճակը  ստեղծվել  է և  շարունակվում  է առաջին  հերթին  ռեկտոր  Ղուկասյանի  թայֆայական,  անհավասարակշիռ  և  ակնհայտ  անիրավաչափ  գործելակերպի  պատճառով  (Չհաշված  «կողքից»  հուշողները…): Անշուշտ  դրա  համար  մինչ  այդ  էլ  որոշ «պարարտ  հող»  է  եղել  և  կա.  անկասկած  նա  իր  արատավոր  գործելակերպի  համար,  ինչպես  ասացի,  որոշ  համախոհներ  է  ունեցել  և  ունի... Ստորաքարշ,  ստրկամիտ  մարդիկ,  «Յագոներ»  ամեն  տեղ  էլ  կարող  են  լինել: Բայց  դա  չէ  կարևորը.  այսօր  բուհը  պետք  է  փրկել  այդ  վիճակից՝  արմատական  միջոցներով.  ազատվելով  թայֆայական  մտածողությունից  ու  խմբավորումներից.  ընտրելով  իրավաչափ  գործելակերպի  ճանապարհը՝  կարելի  է  բարելավել,  առողջացնել  մթնոլորտը  բուհում,  այն  ամենակարճ  ժամկետում  դարձնել  առաջատար  բուհերից  մեկը.  մինչդեռ  տեսնում  ենք,  թե  ինչ  է  կատարվում  այնտեղ.  ինչ-որ  Թադևոսյան  նամակ  է  գրում,  «Պատասխան»-ում  ակնհայտորեն  անհիմն  ու  անտեղի  իմ  անունն  են  գրում՝  նոր  կրքեր  բորբոքելու,  պղտոր  ջրում  իրենց  որսը  շարունակելու  համար… Այդպես  շարունակվելու  դեպքում  հայտնի  չէ,  թե  ամեն  ինչ  ինչպես  կվերջանա… Իսկ  անձնապես  տիկին Թեհմինային  (որպես  «կատարողի»)  բարեկամաբար  (որովհետև  որքան  էլ  զարմանալի  լինի  դեռ  որոշ  համակրանք  ունեմ՝  պահպանում  եմ  նրա,  ինչպես  նաև  պ-ն  Ղուկասյանի  նկատմամբ)  խորհուրդ  եմ  տալիս,  որ  իր  բանասիրական  հանճարն  օգտագործի  բարի  գործերի  համար.  իսկ,  եթե  ուզում  է  ճիշտը  իմանալ՝  ինձ  համար  մեկ  է  նա  դեկան  կլինի,  Մհերը,  թե  Սվետան.  օբյեկտիվորեն  ինձ  համար  ոչ  մեկն  էլ,  նաև  որոշ  այլ  անձինք,  ընդունելի  չեն,  առավել  ևս  այսօրվա  գործելակերպով.  պարզապես  Քումունցն  է  ընտրվել  դեկան  և  դա  նրա,  Ղուկասյանի,  գուցե  նաև  այլ  անձանց  համար  անցանկալի  լինելու  պատճառով  տ.  Թեհմինան,  Ղուկասյանը  և  այլք,  իրենց  ոչ  իրավաչափ  գործելակերպով՝  Թեհմինայի  սիրած  բառի  օգտագործմամբ՝  թնջուկ  են  սարքել,  համալսարանը  ներգրավել  անթույլատրելի  ու  վնասակար,  նրա  գործունեությունը  կազմալուծող  թայֆայական  գործընթացների  մեջ… Եվ,  եթե  պ-ն  Ղուկասյանը  Քումունցին  ազատելուց  հետո  (թեկուզև  անօրինական…)  Թեհմինային,  Սվետային՝  ՀՀՄ  ֆակուլտետի  դեկանի  ժ/պ-ին,  և  մի  քանի  հայտնի  այլ  անձանց  ևս  ազատեր  համալսարանից˟  կասեի,  որ  նա  իրոք  համալսարանի  լավն  է  ուզում,  ինչ-որ  տեղ  անաչառ  է,  պայքարում  է  թայֆայության  դեմ  ևն,  ևն…,  բայց՝  շատ  չմանրամասնեմ: Այնուամենայնիվ,  գոնե  որպես  կին  տ.  Թեհմինան  հնարավորինս  ճիշտ  վարքագիծ  ու  գործելակերպ  պետք  է  ընտրի    ու  տեղին-անտեղին  իմ  անունը  չշոշափի,  այն  էլ  նման  կեղծ  ու  վիրավորական  ձևերով,  հակառակ  դեպքում  որքան  էլ  ինձ  համար  անցանկալի  ու  խորթ,  այնուամենայնիվ,  ստիպված  կլինեմ  ավելի  մանրակրկիտ  ու  խիստ  լինել... Տ.  Մարությանն  ինձ  առիթ  տվեց  իր  «պատասխանով»,  հրահրեց.  ես  էլ  պատասխանեցի.  կարծում  եմ,  որ  նա  պետք  է  բավարարվի  դրանով... Տեսնում  եք,  որ  ես  այսքանից  հետո  դեռ  ինչ-որ  տեղ  կարողանում  եմ  ինձ  զսպել... ուստի  նա  և մյուսները  պետք  է  նաև  հիշեն,  որ  ավելի  լավ  է  Թելունցին,  թեկուզ  այս  տարիքում,  թեկուզ  և  ակնհայտ  սուտ,  մեղադրեն  բռնաբարության  փորձի  մեջ  (գոնե  դեռ  ինչ-որ  բանի՝  լավ,  թե  վատ,  ընդունակ  եմ…),  քան  անանուն  նամակների,  պրովոկացիոն  գործողությունների՝  մանավանդ  շահասիրական,  շահամոլական  նպատակների  մեջ.  նա  և  մյուսները  նաև լավ  գիտեն,  որ  ես  կարող  էի  Ղուկասյանի  հետ  սիլի-բիլի  անել  և  մնալ,  եթե  ես  դույզն-ինչ  պաշտոնամոլական,  շահամոլական  նպատակ,  նկատառումներ  ունենայի,  անսկզբունքայնություն  դրսևորէի.  մինչդեռ  դիմում  գրեցի  և  ազատվեցի՝  այն  էլ  շատ  խնդրելով,  որ  ինձ  ազատի… Այդ  անձինք  ինձ  լավ  գիտեն  և  պետք  է  հասկանան,  որ  պատվեր  կատարելը  և  ինձ  արհեստական,  մտացածին  բաներով  վիրավորելը  հղի  է  ծանր  հետևանքներով…

Ինտրիգների  մասին՝  տեսեք  օր.՝.  Քումունցին  տ.  Մարությանն  է  շատ  սիրում,  Ղուկասյանը,  թե  ես՝  նշանակություն  չունի՝  այդ  մարդը՝  ֆակուլտետի  ընտրված  դեկանն,  ակնհայտ  անօրինական՝  այսինքն  օրենքի  խախտմամբ  կարգապահական  տույժերի  է  ենթարկվել՝  նաև  ազատվել  աշխատանքից: Դատարանը  վերականգնել  է  նրան  նախկին  աշխատանքում՝  դեկանի  պաշտոնում.  ի  սեր  Աստծո  Քումունցը  չէ  «սև  սատանան  է». – նրան  տրված  տույժերը  և  ազատումը  Թեհմինան,  նաև  մյուսները,  լավ  գիտեն,  որ  ակնհայտ  անհիմն  են  եղել, ինչպես  և  ինձ  տրված  տույժը,  բայց  ահա,  պարզվում  է,  որ  իր  հրամանների  օգտին  ոչ  մի  իրավաչափ  փաստարկ  չունենալով  հանդերձ  պ-ն  Ղուկասյանը  վերաքննիչ  բողոք  է  գրել   (իհարկե,  նա  դրան  ընդունակ  չէ՝  տեսնես  ո՞վ  է  գրել՝  թեպետ  գուցե  ինքը  գրեր  մի  քիչ  ավելի  խելքը  գլխին  լիներ…)  վճռի  դեմ.  բողոքը  կարդացի  ու  զարմացա.  ոչ  մի  լուրջ  փաստարկ,  որ  դատարանը  սխալ  է  եղել.  ուրեմն  ո՞րն  է  նպատակը՝  չկատարել  դատարանի  վճիռը,  ձգձգել  դրա  կատարումը  (միայն  թե  Քումունցը  չգա,  կամ  հիմա  գոնե  չգա.  Քումունցին  սարքել  են  Լենինը...,  գալիս  է  թող  գա,  ինչ  է  եղել:  Մյուս  կողմից  դա  արդեն կվերածվի  անձնական  թշնամության.  իսկ  դա  վտանգավոր  է.  ղեկավարը  չպետք  է  փոքրոգի  և  հիշաչար  լինի...)  ևն,  ևն˟.  այսինքն  նորից  կոնֆլիկտ,  մինչդեռ  գոնե  դատարանի  վճռից  հետո  կարելի  էր,  և  այսօր  էլ  դեռ  կարելի  է,  փորձել  բարելավել  մթնոլորտը,  թուլացնել  լարվածությունը,  դադարեցնել  ինտրիգները  ևն: Քումունցի՝  որպես  դեկանի,  հարցը  ռեկտորը  պրոբլեմ  դարձրեց,  Ստեփանյան  Ռիման օրինական  կերպով  ընտրվեց  ամբիոնի  վարիչ,  ռեկտորն  ապօրինաբար  այն  առոչինչ  համարեց,  Վանդունցի  օրինական  պահանջը  արհեստականորեն  պրոբլեմ  դարձրեց՝  թնջուկ  ստեղծեց,  նույնը՝  Հովսեփյան  Համլետի  վերաբերյալ,  կամ  Թունյան  Հասմիկի՝  վաստակաշատ  մանկավարժ,  տարիքով  կին.  նկատմամբ՝  միթե՞  կարելի  էր  այդպես  վարվել.  նրա  վերաբերյալ  ռեկտորի  հրամանները  կարդում  ես ու զարմանում՝  պատշաճ  մակարդակի  բացակայություն,  մանիպուլյացիաներ,  գործավարային  անթույլատրելի,  անպատվաբեր  մանր-մունր  խորամանկություններ  ևն.  որ  մեկն  ասեմ.  սա  պարզապես  երևացող  որոշ  «անմեղ»  բաներ  (ոչ  իմ  ամբողջ  իմացածը  և  ավելի  լուրջ  բաներ): Ես  հիմա  էլ  պատրաստ  եմ՝  մոռանալ  ամեն  ինչ  (եթե  ես  մեկին  վիրավորել  եմ,  ապա  այդ  մեկն  էլ  ինձ  է  վիրավորել.  հետո  ինչ՝  հո  իրար  չենք  կոտորելու,  բանը  հո  արյունահեղության  չենք  հասցնելու…).  նստենք  բոլորս  միասին  և  փորձենք  թեկուզ  հանուն  բուհի  շտկել  վիճակը.  եկեք  փորձենք  (իհարկե,  հանկարծ  չմտածեք,  թե  ուշքս  գնում  է  ԳՊՀ-ում  աշխատելու  համար).  ի՞նչ  է  եղել: Սա  խնդրի  լուծման  միակ  իրավաչափ  ճանապարհն  է  առկա  պայմաններում,  մանավանդ  որ  «վերևները»  բուհը  թողել  են  բախտի քմահաճույքին՝  անկանխատեսելի  հետևանքներով  հղի...

Պարոն  նախարար  մի  հանգամանք  ևս.  պ-ն  Ղուկասյանը,  տ.  Թեհմինան  և  ընդհանրապես  աննշան   թվով  որոշ  անձինք,  վտանգավոր  ձևով  փորձում  են  ստեղծված  վիճակը  վերագրել   ընդամենը   «մի  խումբ»  անձանց,  ինչպես  նշեցի  այդ  «խմբի»  մեջ  մտցնելով  նաև  ինձ.  դա  լկտի  սուտ  է.  բուհի  անմխիթար  վիճակը  ռեկտորի  և  նրան  ստորաքարշորեն՝  իրենց  անձնական  շահերը  բավարարելու  համար  ծառայող  մի  քանի  անձանց  ապօրինությունների,  մեքենայությունների,  խարդավանքների  ու  թայֆայական  նկրտումների  պատճառով  է  ստեղծվել.  ԳՊՀ  կոլեկտիվի  բացարձակ  մեծամասնությունը  խորապես  դժգոհ  ու  մտահոգ  է  ստեղծված  վիճակից՝  բայց  «հացի  խնդիր  է»  և  բոլորը  չէ,  որ  ունակ  են  նաև  հանուն  ընդհանուր՝  ԳՊՀ  շահերի,  իրենց  զրկանքների  ենթարկել,  մանավանդ  որ  մի  ապօրինի  հրամանի  կամ  որոշման  վերացումը դատարաններում  ամիսներ,  նույնիսկ  տարիներ  է  տևում... Այնպես  որ  Ձեր  (գուցե  և  մեր  հարգարժան  վարչապետի)  վճռական  միջամտությունը ստեղծված   վիճակը  վերացնելու  համար  մնում  է  միակ  ելքը  (բարեկամաբար  ասեմ  նաև,  որ  դուք  էլ  շատ  եք  ուշացնում… Իմ,  Քումունցի,  մյուսների  հարցերը  «ջհանդամը»՝  բո՛ւհը  պետք  է  փրկել…):

Մյուս  հանգամանքը,  որ  ինձ  մտահոգում  է՝  ի՞նչ  եղավ  նախարարության  կողմից  անցկացվելիք  «ներքին  աուդիտը».  մի՞թե  պարզվեց,  որ  ԳՊՀ-ում՝  մասնավորապես  ռեկտորի  վարչակառավարչական,  ֆինանսատնտեսական  գործունեության  մեջ  ամեն  ինչ  լավ  է… Անշուշտ,  եթե  դա  այդպես  է՝  իրոք  լավ  է.  բայց՝  վախենում  եմ,  որ  դա  բոլորովին  էլ  այդպես  չէ,  և  այս  վիճակը  հետագայում  լուրջ  խնդիրների  առջև  կկանգնեցնի… Վերջում.  ասեմ  նաև,  որ  ես  այս  նամակի  կապակցությամբ որևէ  պատասխանի  ակնկալիք  չունեմ՝  պարզապես  որոշ  հարցերի վերաբերյալ  իմ դատողություններն ու մտահոգությունները  հայտնեցի  Ձեզ:

Առայժմ  այսքանը.

 

Հարգանքով.

Մալիկ  Միրաքի  Թելունց.

ԳՊՀ  իրավագիտության  ամբիոնի  նախկին  վարիչ.

Իրավագետ.  պատմական  գիտ.  թեկնածու,  իրավագիտության  դոցենտ.

  Սյունիքի  մարզ,  գ. Խնձորեսկ

Հեռ.բջջ.՝  094 96 07 08

24.04.2019թ.



˟ Անհասկանալի  է՝  ի՞նչ  միջնորդներ…

˟ Ի  դեպ,  04.02.2019թգրության  կապակցությամբ  ես  02.04.2019թթվագրությամբ  առանձին  նամակ    եմ  գրել  տՄարությանին:

˟ Եվ  ոչ  թե  օր.՝  ինձ,  հավանաբար  մտածելով,  որ  ես  ինչ-որ  խմբավորումների  մեջ  եմ,  պատրաստվում  եմ  տապալել  «սահմանադրական  կարգը»  ԳՊՀ-ում  և  այլ  զառանցական  շարժառիթներ…

˟ Օր.՝  դա  ինչ  մանկամիտ  (ներող  կլինեք  բառի  համար«պատճառաբանություն»  է  բողոքում՝  դատարանը  չի  պարզելթե  հայցվորի  (Քումունցի)  նախկին  տեղը  (դեկանի)  պաշտոնը  թափուր  է,  թե  ոչ... Եվ,  որ  այդ՝  դեկանի  պաշտոնը  զբաղեցնում  է  այլ  անձ՝  ժ/պաշտոնակատար,  կամ  պաշտոնակատար  Ս.Մանուչարյանը: Ուստի  Քումունցին  նախկին  աշխատանքում  վերականգնելն  անհնարին  է... (Տե՛ս  բողոքի  10-րդ,  12-րդ  էջերը,  տե՛ս  նաև  ՀՀ  Աշխ.օր.  113-րդ  հոդվածի  1-ին  մասի  3-րդ  կետը): Կարծում  եմ,  որ  իրավաբանը  չէր  կարող  նման  բան  գրել… Դա  ինչ  կապ  ունի՝  մարդն  անհիմն  ազատվել  է,  որից  հետո  վերականգնվել  է,  պետք  է  դատարանի  վճռի  հիման  վրա  անվերապահորեն  գնա  իր  նախկին  պաշտոնին… Ի  դեպ,  եթե  վճիռը  ստանալուց հետո  դեկանի  նոր  «ընտրություն  կազմակերպվի»,  ապա  արդեն  առավել  քան  ակնհայտ  կլինի,  որ  ռեկտորն  ամեն  կերպ  աշխատում  է  սուբյեկտիվ  պատճառներով,  չկատարել  դատարանի  օրինական  վճիռը  (ես  մազաչափ  անգամ  չեմ  կասկածում,  որ այդ բողոքը  կմերժվի՝  և  ոչ  նրա  համար,  որ  պ-ն  Քումունցին  Մանուչարյան  Սվետայից  շատ  եմ  սիրում…):

     Կամ  այստեղ  ինչ  կապ  ունեն  4.11.1950թ.  Հռոմում  ընդունված.  «Մարդու  իրավունքների  և  հիմնարար  ազատությունների  պաշտպանության  մասին»  Կոնվենցիայի  6-րդ  և  13-րդ  հոդվածների  հիշատակումները՝  իբրև  վերաքննիչ  բողոքի  օգտին  վկայակոչումներ:

   Կարծում  ենք  անհարկի  է  նաև  բողոքի  10-րդ  էջում  Վճռաբեկ  դատարանի  թիվ  3-1946  (ՎԴ)  որոշման  վկայակոչումը՝  ի  օգուտ  բողոքի.  աշխատանքից  ազատումը,  առավել  ևս  ակնհայտ ապօրինի,  միշտ  էլ  լարվածություն  է  ստեղծում  գործատուի  և  աշխատողի  միջև.  դա  ինքնին  աշխատողին  չվերականգնելու  հիմք  չէ,  մանավանդ  ՀՀ  Աշխ.օր.  265  հոդվածի  2-րդ  մասը,  դրա  հետ  կապված  նշում  է.  «... դատարանը  կարող  է  (ընդգծումն  իմն  է. – Մ.Թ.)  չվերականգնել…».  այլ  կերպ՝  չվերականգնելը  իմպերատիվ  պահանջ  չէ, դա  դատարանի  իրավունքն  է  և  դատարանն  էլ  գտել  է,  որ  պետք  է  վերականգնել  նախկին  աշխատանքում  և  դա  օրենքի  խախտում  չէ, - կրկնում  ենք՝ դա  դատարանի  իրավունքն  է,  դա  նաև  վիճարկելի  չէ՝  դատարանն  այդ  հարցում  ոչ մի իրավական  նորմի՝  նյութական,  թե  դատավարական  իրավունքի,  խախտում  թույլ  չի  տվել: Այդ  առնչությամբ  բողոքում  նշված  մյուս  «պատճառաբանությունները»  «հնարավոր  չէ  պատկերացնել»  ևն,  թեփ  են՝  օրենքի, նրա բառացի՝  լեզվական  մեկնաբանության  հետ  ոչ  մի  կապ  չունեն: Կամ  առավել  զավեշտալին՝  պ-ն Ղուկասյանը  հո  մեկի  հետ  չի  լարված,  բոլորս  դուրս  գանք  գործից,  կամ  բոլորիս  ազատի,  մնա  միայն  ինքը,  ի՞նչ  է,  բա  մեղք  չէ  այդ  մարդը՝  համալսարանի  պատերի  հետ  մեն-մենակ  ի՞նչ  է  անելու  (սա, իհարկե,  հումորի  համար…): Իհարկե  էլի  շատ  մանրուքներ  կան,  բայց  դա  իմ  գործը  չէ,  թող  Քումունցի  պաշտպանը  մտածի: Ես  պարզապես  մի  քանի  ընդհանուր  բնույթի  դատողություններ  անեմ.  վերաքննիչ  բողոքում  վճռից  ամբողջական  հատվածներ  է  բերվել,  իմ  կարծիքով,  չհասկանալով,  որ  դրանք  կամա,  թե  ակամա՝  ինքնին  արդեն  ի  օգուտ  վճռի  են  և  ի  վնաս  բողոքի… Ես,  իհարկե,  դատավոր  Բեգլարյանի  (որի  նկատմամբ  իմ  օրինական  դժգոհությունը  նաև   համացանցով  եմ  արտահայտել)  ջատագովը  չեմ՝  ա) իմ  կարծիքով  նա  անհիմն  մերժել  է   իմ  հայցապահանջի  մի  մասը,  բ) իսկ  տույժը  վերացնելու  մասով,  եթե  վճիռը  կարդացել  եք.  ոչ  մի  տեղ  չի  նշվել, որ  ռեկտորը  Թելունցին  անհիմն,  առավել  ևս՝  ակնհայտ  անհիմն  է  խիստ  նկատողություն  հայտարարել  (գրել  է  հիմնավորված  չէ,  թեկուզ  դա  նույն  ջհանդամն՝  անհիմն  է,  բայց  և  այնպես.  այնպես  է  գրում,  որ  թվում  է,  թե  ցանկանում  է  ռեկտորից  ներողություն  խնդրել,  որ  Թելունցի  այդ  պահանջն  էլ  չի  կարողացել  մերժել…),  իսկ  Քումունցի  հարցով  «ջիգյարով»  գրել  է  «անհիմն  է».  ինչ  անես… Թեպետ  և  հանուն  ճշմարտության  պետք  է  ասել,  որ  Քումունցի  հարցում,  արտառոցն  իրոք  աղաղակող  է՝  մարդուն  խիստ  նկատողություն  ես  հայտարարում  և  30 րոպե  հետո  (թեկուզ  մեկ  ժամ,  կամ  նույն  օրը,  նույնիսկ  հաջորդ  օրը)  հավանաբար  էքստազի  մեջ  կամ  «կայֆի  տակ»  ազատում  աշխատանքից՝  երկրորդ  տույժը՝  նույն  օրը... Բողոքում  նշված  շատ  «պատճառաբանություններ»  շարունակում  են  մնալ  որպես  ոչ  իրավական՝  մասնավորապես  աշխատանքային  կարգապահության,  աշխատանքային  օրենսդրության  հետ  չկապված,  որն  անշուշտ  էապես  նվազեցնում  է  բողոքի  ուժը... Բողոքում տեղ  են  գտել  նաև  գործող  օրենսդրության,  նախադեպային  իրավունքի  ոչ  ճիշտ  մեկնաբանություններ,  հիշատակումներ  ևն: Ակնհայտ  է,  որ  «հենց  այնպես  գրել  են»  միայն  թե  հարցի  օրինական  լուծումը  ձգձգվի՝  ժամանակ  շահեն…

    Ինչ  որ  է.  իմ  կարծիքով  այս  վիճակին  վերջ  տալու  մի  եղանակ՝  միջոց  կա՝  պետք  է  մոռանալ  փոխադարձ  վիրավորանքները.  պ-ն  ռեկտորը  պետք  է  հրավիրի  (կամ  դուք  պետք  է  դա  նախաձեռնեք)  «իրենից  բոլոր  դժգոհներին»,  քննարկի  վիճակը,  քայլեր  ձեռնարկի  սխալներն  ուղղելու,  ըստ  հնարավորին  փոխադարձ  վստահության  մթնոլորտ  ստեղծելու,  «դասակարգային  պայքարին»  վերջ  տալու  և  համախումբ  ու  միասնական  կերպով  ձեռնամուխ  լինելու  բուհի  առջև  ծառացած  խնդիրների  լուծմանը,  թե  չէ  այսպես  շարունակվելու  դեպքում  ես  ոչ  մի  լավ  բան  չեմ  գուշակում՝  սպասում... (Իսկ  դատարանների  որոշումներին  սպասելը  ճիշտ  չէ…):