Դանիացի միլիարդատիրոջ երեք երեխաների հուղարկավորությունը. դագաղները զարդարված էին ծաղիկներով ու փուչիկներով

06/05/2019 13:34
Դանիացի միլիարդատիրոջ երեք երեխաների հուղարկավորությունը. դագաղները զարդարված էին ծաղիկներով ու փուչիկներով

Դանիայի Օրհուս քաղաքում տեղի է ունեցել դանիացի միլիարդատեր Անդերս Հոլկա Պաուլսենի՝ երկրի ամենահարուստ մարդու 3 երեխաների հուղարկավորությունը։ Դուստրերը՝ 12-ամյա Ագնեսը, 14-ամյա Ալման, և հինգամյա որդին՝ Ալֆրեդը, զոհվեցին ապրիլի 21-ին՝ Շրի Լանկայի արյունալի ահաբեկչության ժամանակ՝ Շանգրի Լա հյուրանոցում։ 46-ամյա Անդերսը վիրավորվել էր: Նրա կինը, Աննան ու 14-ամյա դուստրը՝ Աստրիդը փրկվեցին։

Ըստ Daily Mail-ի հրապարակման, թաղման արարողությանը ներկա էր վարչապետ Լարս Լոկկե Ռասմուսենին, ինչպես նաև Դանիայի թագավորական ընտանիքի անդամները։ Սպիտակ դագաղները զարդարված էին ծաղիկներով, իսկ ամենակրտսերի՝ Ալֆրեդի դագաղին փուչիկներ էին կապել։ Միակ ողջ մնացած քույրը՝ Աստրիդը, կտրեց պարանն ու փուչիկները բաց թողեց երկինք: