Բաց նամակ. Նիկոլը ո՞նց հասցնի, Նիկոլը ո՞ր մեկինը բարձրացնի

03/05/2019 17:45
Բաց նամակ. Նիկոլը ո՞նց հասցնի, Նիկոլը ո՞ր մեկինը բարձրացնի

Քայլարածների իշխանությունը մեկ տարեկան է, բայց այս մեկ տավա ընթացքում գլխավոր քայլարածի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այնքան կիքսեր են թույլ տվել, որ անգամ ՀՀԿ-ականներն են հանգստանում. մտքներում հույս փափագելով, որ քայլոներն իրենց թույլ տված սխալներով սրբագրում են մինչեւ ուղնուծուծը կեղտի մեջ թաղված հանրապետականներին:

 

Լուլուների վրա հիմնավորված գործող իշխանությունները, մեկը մյուսի ետեւից մտքի մի գոհար է նետում քաղաքական դաշտ՝ երկար ժամանակ դառնալով ծաղրի ու քննարկման առարկա: Այս հարթակում, թերեւս, առաջատարն է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով մարզ այց կատարած վարչապետի ու նախարարների մոտ, համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մարզում 40 հազար հեկտար տարածքով հակակարկտային կայաններ են տեղադրված: Մի կողմ թողնենք, մարզային տարբեր հանդիպումների ընթացքում այս տկարամիտի արած զավեշտալի հիմարությունները, հիշենք սրա գլուխգործոցը՝ կոկորդիլոսին թռչնազգի ներկայացնելը...

 

Ցանկացած նորմալ երկրում ժամ չէր անցնի, որպեսզի այս անգրագետը հայտնվեր դրսում՝ սեղանին թողնելով ազատման դիմումը, սակայն ո՛չ՝ Նիկոլի թվին Տանզանիայից չված կոկորդիլոսները ձվադրում են այս անուղեղների դատարկ գլուխներում, իսկ փողոցի վարչապետը այս ապիկարներից ազատվելու, թիմը մասնագետներով համալրելու եւ իր ու իր թիմիանկում ապրող վարկանիշը բարձրացնելու փոխարեն, մեկ տարի շարունակ նույն ստրատեգիայով է առաջնորդվում՝ անցյալի ուրվականներով զբաղեցնելով հասարակությանը:

 

Մեր կայքին են դիմել Արարատի մարզպետարանի աշխատակիցները, բաց նամակով հանդես գալու եւ իրենց մտահոգությունները Նիկոլ Փաշինյանին հասցնելու անկեղծ մղումով: Ստորեւ ներկայացնում ենք արարատցիների դիմումը.

 

«Բաց նամակ

 

Հարգելի պարոն Վարչապետ,

 

Ձեզ ենք դիմում Արարատի մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ, այն ինչ մեկ տարի շարունակ կատարվում է մեր մարզում, մեզ ստիպում է ծպտյալ հանդես գալ՝ առանց մեր անունների հրապարակման: Ձեր լուռ հայացքի ներքո, Արարատի մարզում կոռուպցիան հասել է աննախադեպ չափերի: Այն, թե ինչպիսի գումարներ են շրջանառվում աշխատանքի համար, կերազեին անգամ Ալիկ Սերգեյիչին մոտ կանգնած միջնորդները: Մարզում ամեն աշխատանք ունի իր սահմանված գինը, դրան գումարած նաեւ հավատարմության երդումն ու ընտրություններին բերած ձայները: Մենք՝ մարդիկ ովքեր երկարամյա աշխատանքային փորձ ունեն եւ մեր աշխատանքի շնորհիվ մարզը եղել է աշխատող օրգանիզմ, այսօր  կանգնած ենք գործազուրկ դառնալու վտանգի առաջ եւ միայն այն բանի համար, որ մարզպետ Գարիկ Սարգսյանին բարեկամ չենք: Հիմա թվարկենք այն անունների մի չնչին մասը, ովքեր այս մեկ տարվա ընթացքում դարձան պաշտոնի տեր՝ ի շնորհիվ Գարիկ Սարգսյանի հետ խնամիական ու արյունակցական կապերի շնորհիվ:

1.Կարապետ Սմբատի Հարությույան, շարքային պետավտոտեսուչ, ով այժմ զբաղեցնում է մարզի գաի պետի պաշտոնը, որովհետեւ Գարիկ Սարգսյանի քրոջ ամուսինն է եւ ընտրություններին Գարիկի համար բերել է 3 հազար ձայն:

2.Սահակ Առաքելյան՝ Վեդու ոռոգման ջրերի պետ, բացի այն, որ ընտրություններին Գարիկի համար բերել է 2 հազար ձայն, համ էլ նրա բաջանաղն է:

3.Փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը եւս նրա բաջանաղն է:

4. Մյուս փոխմարզպետ Արթուր Մկրտչյանը, Գարի Սարգսյանի մոր հորեղբոր թոռն է:

5. Մարզպետի օգնական Լիլիթ Միրզախանյանը, ըստ Գարիկ Սարգսյանի, իր մորաքրոջ հարսն է, բայց այ սա չափազանցված է: 4 անգամ ամուսնացած բաժանված Լիլիթ Միրզախանյանը մորաքրոջ հարս չի, նա պարզապես Գարիկ Սարգսյանի սիրուհին է ու թիվ մեկ հարց լուծողը՝ Արարատի մարզում:

5.Արտաշատի ԲԿ-ի տնօրենին ապրիլի 2-ին տնօրեն նշանակեցին, քանի որ ընտրություններին 2 հազար ձայն էր բերել ու մի սպիտակ, հաստ ծրար:

6. Մարզպետարանի 25 տարվա ֆին բաժնի պետին կանչել է իր աշխատասենյակ ու առաջը պայման դրել՝ կամ ազատման  դիմում ես գրում, կամ վրադ քրեական գործ ենք բացում: Բնականաբար, ֆին բաժնի պետ Կարեն Եղիազարյանը դիմում գրեց, քանի որ համոզված էր, որքան էլ մաքուր էր աշխատել, իրեն պատկանող Ա/Ձ-ով ու շինարարական ընկերությունով նեղություն կտային:

7.Մարզպետարանի իրավաբանին, ՏԻՄ վարչության պետին, տրանսպորտի վարչության պետինբոլոր գիտակ մասնագետներին աշխատաքից հեռացրել, ինչ-որ երիտասարդների է բերել, ովքեր իրենց կայքի հատվածում միայն 2018թ-ին աչքի ընկել՝ 1000-2000 ձայն բերելով Գարիկ Սարգյան ԱԺ պատգամավորի թեկնածուի համար:

Պարոն Փաշինյան, գումարեք այս թվերը ու կստանաք այն 22 հազար ձայնը, որը դրոշակ եք սարքել ու ասում եք էե՝ «Գարիկը լավ տղա է, ընտրություններին 22 հազար ձայն է հավաքել»:

Արարատի մարզպետարանի առայժմ աշխատակիցներ, թե վաղը ինչ կարգավիճակում կհայտնվենք ցույց կտա վաղը, իսկ Դուք հարգելի վարչապետ, մտածեք այս մասին, չէ՞ որ ցանկացած ղեկավարություն կորցնելով ճիշտ դատելու ունակությունը մնում է մենակ, իր դեմ հանելով սեփական ժողովրդին, թե ինչ է լինում այն դեպքում՝ մենք արդեն տեսել ենք, տա՛ Աստված՝ Դուք չարժանանանք Ձեր կողմից մերժվածների ճակատագրին»: