«Գար-Գարի ձուն ու Կապիկների թագավորությունը»

29/04/2019 18:28
«Գար-Գարի ձուն ու Կապիկների թագավորությունը»

Լինում է չի լինում, մի հատ պուճուրից մի քիչ մենձ, կամ մենձից մի քիչ պուճուր թագավորություն է լինում։ Էս թագավորությունում ամեն ինչ կախարդական գեղեցկություն է ունենում՝ գեղեցիկ սարեր, գեղեցիկ լեռներ, շատ գեղեցիկ անտառներ, ծտերի ծլվլոց, աղբյուրների քչքչոց, ո՜չ մի ավելորդ շշուկ, ո՜չ մի տեխնածին ձայն ու կարծես այս դժոխային աշխարհում դրախտից մի փոքրիկ հատված անտեսանելի էր մնացել՝ չէին ավիրել։ Թվում էր, թե Աստծո կողմից ստեղծված մի հրաշք վայր է, բայց մի թերություն հաստատ ուներ՝ մարդահոտ չէր գալիս... ո՛չ մարդ կա՜ր, ո՛չ մադաթ։


Այս հրաշք երկրում, որտեղ Աստծու տված ամեն մի բարիք կար՝ պարզվեց, որ բարիքներից օգտվողներ չկային։ էդ ամբողջ թագավորությունը երկու բնակիչ ուներ. Մի պառավ կին՝ Ուլումը, իր ծերուկի հետ՝ Զուլումի, լուռ ու մունջ ապրում էին իրենց կախարդական խրճիթում։ Մարդը փայտահատ էր, բայց մենակ իրենց վառելու համար էր փետ անըմ... փետ աներ՝ ի՞նչ աներ, որ առնող չկար։ Ամբողջ օրը՝ պարապությունից սարերն ու հանդերն ընկած որս էր անըմ... իր կամքից անկախ որսորդ էր դարձել ու վախտը գիտի՝ ամիսը մեկ՝ մի կաքավից, մի լորից ու մշահավից բանից թե բռներ՝ բռներ, թե չէ կնիկն էլ որ չլըներ՝ սովիցը մեռնիլ տեին։ Հեչ լավ որսորդ չէր. հա դե որտեղի՞ց լիներ... փայտահատ մարդ էր ու իրավիճակից ելնելով էր իրեն որսի տվել, բայց դե սա ո՞ր օրվա որսորդն էր... տարիքն էլ իրենն էր ասում։


Կինն էլ, էլ էն ջահել հարսը չէր. սա էլ խալի գործող էր, բայց էլի գնորդ չկար։ Ստիպված պարապությունից դաշտերն ու հանդերն ընկած քաղհան էր անըմ։ Վախտը գիտի՝ սինձա-մինձա, սինդրիկ-մինդրիկ, շուշան ու մանդակ դաշտերըմը ինչ գտնվեր՝ սեզոնով պայմանավորված... ՈՒլումն ու Զուլումը՝ մարդ ու կնիկ շատ հաշտ ու համերաշխ, լուռ ու մունջ ապրում էին ու միայն ժամանակ առ ժամանակ իրար հետ մի թեթև բանից վիճում էին.


Մարդը կընգանն էր ասում՝ շա՜շ, կնիկը մարդուն էր ասում՝ անճար շաշ... մարդը ասում էր՝ քեզ դեսը ղարգողի։ Վերջը մի քիչ թեթև ղալմաղալից յեդը սկսըմ էին խախանդվել՝ մարդը կնգանից էր ներողություն խնդրում՝ տալով նրան մի կես բուռ չամիչ՝ դեռ անցած տարվանից ջեբերին մնացած. Թոզա-մոզա, ավազախառը կես բուռ չամիչ։ Կնիկն էլ՝ որպես մխիթարանք մարդուն ասում էր.


-Ոչինչ մարդ ջան. Ըսենց էլ կըլի։ Ինչպես Պուշկինն է ասել՝ ամուսնական զույգերը ո՛չ միայն կյանքի ընկերներ են, այլ նաև՝ կռվի։ Ճիշտն ասած՝ կարող է նույնիսկ խառնում էր՝ տարիքն առած կնիկ... կարողա՞ դա Պուշկինն էլ չէր ասել, ուրիշ մեծություն էր ասել, կամ կարողա՞ ընդհանրապես ոչ ոք չէր ասել՝ Պուշկինին նվեր էր անըմ։ Ըսենց խեղճ ու կրակ ապրում էին էլի՝ օրեր էին մթնացնում։ Բայց այնպես չէ, որ այս թագավորությունում մարդիկ չէին եղել. եղել էին ու ժամանակին շատ ծաղկուն թագավորություն էր եղել՝ տարածաշըրջանըմը հայտնի, աշխարհըմը հայտնի շատ գործունյա, հզոր, հարգված ու սիրված երկիր էր եղել։ Բայց դե ամբարտավան ու դավաճան քյոխվեքի էրեսիցն էս երկրի խալխը ստիպված քոչել էին ուրիշ երկրներ։ Սա դեռ քիչ էր ու էս կողքի՝ գազանների թագավարության չար կախարդի դժբախտությունն էլ վրադիր։ Էս թագավորությունը, կողքի՝ գել ու գազանների թագավորությունից մի գետով էր բաժանվում։ Գետ ասելս էլ ո՞րնա. Մի պուճուր գետակ էր էլի՝ հլա նույնիսկ՝ առվակ, որ երկինքն էլ տրաքեր՝ իրեք ջաղացի ջուր չէր ըլի... բայց դե սահմանը դա էր ու սահմանը սահման էր։ Էս հարևան գազանների երկրըմը՝ որքան էլ զարմանալի է՝ գել ու գազանների միջին, թագավոր էր կարգվել կապիկը և հաստատվել էր կապիկների իշխանավարման ժամանակաշրջան։ էս կապիկի ուժը վայ թե սրա կնիկ խուճուճ կապիկը լիներ։ Ասըմ էին՝ սա մի չար կախարդ է, որը իր կախարդանքներով ավերում է աշխարհքը։ Էս կախարդի հրամանով գազանների երկրից ժամանակ առ ժամանակ գալիս էին էս թագավորության ջահել ու սիրուն տղերքին գողանըմ ու տանըմ էին։ Էս մեր պառավն էլ՝ իր բիձու հետ ժամանակին՝ էն ջահել լավ վախտերը, պարապ չէին մնացել... 13 ղոչ տղա էր ծնել, բայց լրիվին էլ հարևան չար կախարդը գողացել էր, ոչ մնին չէր խնայել։ Ուղիղ մի տարի՝ ամեն ամսվա մեկին, մի տղուն տարել էին։ Հունվարի մեկին, փետրվարի մեկին, մարտի.... էս մարտի մեկը կախարդը շատ էր կարևորում. Էդ օրը երկու որդուն էր տարել։ Ու ըսենց կորցնելով որդիներին՝ պառավն ու ծերունին դարդոտած ապրըմ էին... կյանքի ճիշտ օրենքներով արդեն իրանց թոռներին հեքիաթ պըտի պատմեին, բայց կյանքը թարս գնաց ու հիմա իրանք մի հեքիաթ պատմողի կարիք ունեին։ Ըսենց միապաղաղ կյանքից զահլեքներն էլ էր գնացել...


Անձրևոտ օրեր էին. պառավը քաղհանի վախտ անձրևի տակ էր ընկել ու մի թեթև հիվանդացել էր։ Ընտանիքի կերակրման հարցը մնացել էր անճար մարդու ուսերին, որն էլ երեք օր էր հանդերն ընկած որս էր ման գալիս... որսը կար, բայց չէր կարըմ որս աներ։ Իրեք օր էր անիմաստ չլվըմ էր ու նույնիսկ մի լորի ձու, մի բուռ մալինա չէր կարըմ տուն բերեր, որ պառավը ուտի, ուժերը տեղը գան ու առողջանա... Չորրորդ օրը, մեր Զուլում բիձեն էլի գնաց անիմաստ որսի։ Ամբողջ օրը՝ ոնց որ միշտ, սարերըմն ու չոլերըմը թրև էկավ, համա որս չճարեց... մենակ որսի հետքեր էին։ Գլուխը կախ յեդ էր ուզըմ գա ու մի բանձր ծառի ռաստ էկավ, որի վրա մեղուներ էին բըզբըզըմ. «Բը՜զզզզ, բը՜զզզզ...»: Սա մտածեց, որ բըրձրանա ծառը, փչակիցը մեղր հանի ու տանի իրա պառավին ուրխացնի։


Ըտենց էլ արեց՝ բըրձրացավ ծառը, բայց փչակին չհասավ... ոտը սոթ տվեց, ծառիցը վեր ընկավ, ոտը հլորեց, մեջքը ցավացրեց, պապից ժառանգած կարաբինը վայրէջքի ժամանակ կորցրեց... մնացել էր օդում ծառի ճյուղից կախված։ Սա դեռ քիչ էր, մեղուները վրա տվին, սաղ էրեսը կծոտեցին... Զուլումի գլուխը դառել էր դդում։ Էդ պահին կնիկը որ տեհել էր՝ ճնանչիլ չտեր... գլխիցը ղափամա տեր սարքիլ։ Ըսենց գլխիկոր՝ էն մտքով որ գնաց տուն, կնիկը էլի ճղճղոցը դնիլ տի, անպատվիլ տի ու ըսենց քոռ ու փոշման յեդ էր գալի, ու մընել մի ղափիլ տեհավ, որ առվի կողքի ցեխերի միջին մի մենձ, շատ մենձ ձու է էրեվըմ։ Բայց դե առվի էն մի ափին էր՝ սահմանի էն մի կըռանը։ Ձուն վերցնելու համար սահման պըտի անցներ։ Անընդհատ մտքին պառավի խոսքերն էին. «Այ տա՛, դու որս բերողը չէս, բայց նայի գոնե սահմանը չանցնես, հայտնվես գազանների թագավորությունում, գիլի բաժին դառնաս ու չկարենամ նույնիսկ վրիդ լաց ըլեմ։
Բայց դե սովը որ մըտնըմա ջանըդ, ուղեղդ մթագնըմա՝ աչքիդ ո՜չ մի բան էլա չի գալի... դառնում ես անվախ և հզոր օրինախախտ։ Բիձես՝ ոնց որ գելի սիրտ կերած, մտավ ջուրը, սահմանը թաքուն անցավ, ձուն գլորելով կոխեց ջուրը, անցկցացրեց սահմանի էս կուռը ու փորձեց գրկած բերեր տուն... ա էդ ձվին գրկել կլինե՞ր՝ իրանից մենձ էր... էտա լավ էր գոնե խելքը հասավ, որ կարելի է գլորելով տուն բերել։ Ուրախ-ուրախ հո չի՜ գլորում, հո չի՜ գլորում ու թեզ-թեզ ինքն իրեն ասում. «Այ տա սա մի 6 ամսվա ապրուստ է, պառավիս հետ մի կուշտ ձվածեղ կուտենք։ Բայց ամեն դեպքում՝ սա ի՞նչ թռչունի ձու կըլի ու հետն էլ օդըմը ձվադրել են։


-Ա դե ջհանդամին, ընչի ձու ուզըմա ըլի... պա քու՝ նստիլ տեմ մտածեմ հա՞»,- ու գլորըմա՜ ու գլորըմա՜։ Քրտինքը տվել է ճակատին, բայց աչքերն արին կոխած գլորըմա՝ առանց հանգստանալու։ Վերջը՝ արդեն մութը վրա էր տալիս, որ հասավ իր խրճիթին, կնիկը որ էս ձուն տեհավ, ռանգը-մանգը էկավ տեղը, վազեց ու մարդուն ճիտ արեց, մի հատ էլ լա՜վ պաչեց՝ վերջի անգամ մեր թվարկությունից առաջ էր պաչել.... է՜, սովը ինչա անըմ է՜։


-Աղջի՛, վա՞խտ էս գտել, թեզ արա օջախը վառի, թավեն դիր վրին։


-Աչքիս վրա, իմ Զուլում ջա՜ն...տո ի՞նչ Զուլում՝ Զուլմուզուլում։ Որդիա՞ն էլ ճարեցիր ըսքան ապրուստը։ Թափով օջախը վառեցին, ձվածեղի թավեն դրին վրին ու հլա թավեն չէր տըքացել ու մեկ էլ ձվի միջից լսվեց. -Կը՛տ, կը՛տ, կըտկըտ։ Ու ձվի վերևի կճեպը պոկվեց ու մի կոկորդիլոսի ձագ գլուխը հանեց, բա թե՝ գա՜ր, գա՛ր, գա՛ր։ Կնիկը վախիցը ասավ՝ այ Զուլում էս ի՞նչա ասըմ՝ գար, գար... կարողա՞ գարի է ուզում։


-Այ ղանջը՛ղ, հլա ավլած-ավլած խոսալ մի՝ հա գարիա ուզըմ, չեմ ի չէ։ էնա ջաղացի քարն էլ ձեռինա ու քու տված գարին ալիր տի սարքի։ Չես տենը՞մ՝ կոկորդիլոսի ճուտա. Թեզ արա վազի գոմիցը թոգը բեր՝ օրըգենք, թե չէ փախչիլ տի՝ հազիվ միսա ձեռներս ընկել.... Պառավը արագ թոկը բերըմա, էս կոկորդիլոսի ճըտին կապըմ են, որ չփախչի ու կոկորդիլոսի ճուտը սկսում է խնդրվել. -Խնդրում եմ, ինձ բաց թողեք և ես Ձեզ համար ինչ ուզեք կանեմ: Կուզեք՝ Ձեզ անսահմանափակ դաշտեր տամ՝ վար ու ցանք կանեք։ -Դաշտը մեր ինչինա՞ պետք. ամբողջ երկիրը մեր դաշտն է էլի:


-Կուզե՞ք՝ շատ սիրուն ու մենձ տուն տամ Ձեզ: -Տունը մեր ինչինա՞ պետք. խոխեքին տարել են, տանը մնացել ենք ես ու պառավս՝ մեզ սա էլ է ձեռք տալիս: -Բա ի՞նչ կուզեք, ի՞նչ անեմ որ ինձ բաց թողնեք:


-Եթե կարաս մեզ համար հեքիաթ պատմես՝ պատմիր... երկար ժամանակ է հեքիաթ չենք լսել: Կարա՞ս մեզ համար հեքիաթ պատմես:


-Աչքիս վրա՝ դրանից էլ հեշտ բա՞ն:


-Դե եթե հեքիաթ պատմես ու մենք էլ բարի և ուրախ ժամանակ անցկացնենք՝ քեզ ձեռք չենք տա՝ բաց կթողնենք: -Պայմանավորվեցի՛նք, Զուլում ամի:


Պառավը. որ հեքիաթի անուն լսեց, սամավարը վառեց, հացենու տերևներից թեյ պատրաստեց, նկուղից էլ հին թվերից մնացած օրինացի բաժանած մի ժամկետանց մուրաբա բերեց, կոկորդիլոսի ճտին դրեցին օժիտի խալու վրա, դեմը հարսանիքի վախտերից մնացած կանեփի սերմերից սարքած աղանձ լցրեցին, կոկորդիլոսի ճուտը էդ աղանձը կերավ, ուղեղը թուլացրեց, սրանք էլ մարդ ու կնիկ թախտի վրա հարմար տեղավորվեցին, մութաքեքը դեմ տվին կռնատակերին, թեյը խմում էին ու հաճույքով լսում Գար-գարի պատմած հեքիաթը.



Կա՛ր, չկա՛ր մի գազանների թագավորություն կար. էս գազաննների թագավորությունում թագավորը արջն էր: Ճիշտ է՝ թագավորությունում ավելի հզոր կենդանիներ էլ կային, բայց դե արջը կարեցել էր բոլորին ֆռռացնել ու թագավոր կարգվել: Ասում էին՝ սրան մի կախարդական փայտիկ ունի և որի միջոցով էլ եկել է իշխանության: Էդ փայտիկով մեկին էշացրել էր ու սարքել ավանակ, մյուսին դոդացրել էր ու սարքել առյուծ, մի խոսքով՝ թագավորը արջն էր ու բոլորը իրեն էին ենթարկվում: Ու արջը շատ խախանդ՝ իր քոթոթների հետ միասին՝ ակնոցավոր քոթոթի ու կրակոտ ՝քոթոթի՝ Միկոյի ու Մաքոյի հետ ղեկավարում էր իրեն բաժին հասած երկիրը: Օրերից մի օր, արջը և իր քոթոթները, սպիտակ արջերի հետ ընդհանուր որս են անըմ ու մի սիրուն եղնիկի ձագ են բռնըմ: Էս սպիտակ արջերը եղնիկին, որը ձագ է լինում, տալիս են էս արջին ու ասում՝ տար մի երկու տարի պահի, մեծացրու և երբ ժամանակը գա, կգանք մեր հասանելիք բաժինը կվերցնենք: Բայց էս արջը խախտում է պայմանավորվածությունը՝ իր քոթոթների հետ ուտում է այս եղնիկին և սպիտակ արջերին էլ տալու բան չի ունենում: Մի քանի տարի յեդը, էս սպիտակ արջերը մի սուրհանդակ են ուղարկում՝ կա-կային ու, կական գալով թագավորություն՝ տեղեկացնում է, որ սպիտակ արջերը որսի իրենց բաժինը պահանջում են: էս թագավորը մատը կծում է՝ դե գիտի՝ բաժին չկա՝ որտեղի՞ց տա: Կական հասկանում է՝ ինչն ընչոց է և սրանց ասում է՝ սպիտակ արջերը որ կատաղած էկան՝ Ձեզ տեղում ձևելու են, բայց ձևելուց առաջ՝ ջունգլիների օրենքով, մի հատ էլ պիտի դոմփեն: Թագավորը տեսնելով որ ճար չունի՝ կանչում է իր քոթոթներին ու մի ժողով անըմ՝ որսի կեսը պըտի տրվի, բայց չկա՝ լափել ենք: Որոշում են խորհրդի համար դիմեն անտառի հոգուն՝ Լյովենկրանցին, որը բնակվում էր սև քարայրում։ Գնում են սև քարայր և անտառի հոգու խորհրդով որոշում են մի ֆռիկ անեն. կենդանիներից մեկին արջի կերպարանք տան, ժամանակավոր սարքեն թագավոր, որ սպիտակ արջերի արշավանքի ժամանակ, դրան՝ որպես թագավոր դեմ տան... էդ դոմփել-մոմփել լրիվ դրա վրա կիրառեն: Ման են գալիս, ման են գալիս ու գտնում են, որ կապիկից հարմարը չկա, հա՛մ տեսքով է նման, հա՛մ ուղեղից է թույլ՝ չի ջոգի: Կապիկների մեջից ամենակապիկին, որի անունը Նիկոկո էր, կանչում են պալատ.


-Կոկո՛, հլա արի:


-Ի՞նչ կա շեֆ ջան,-բանանը բերանին հարցնում է Կոկոն:


-Կուզե՞ս դառնաս մեր թագավորը:


-Հա խի՞ չեմ ուզի որ՝ մեծ հաճույքով:


- Դե ուրեմըն գնա լեզու-մեզու սովորի՛ր, միտինգի ելույթներ գրի՛ր... կակրազ առաջին ելույթը գրիր բանանի մասին՝ տեսնում ենք՝ շատ ես սիրըմ... գնա ու երբ վախտը գա՝ կկանչենք:


-Հա՛, մեկ էլ գնա գազանների դալլաք Զվերևի մոտ՝ թող մի քիչ քեզ տեսքի բերի: էս Նիկոկոսն ուրախ-ուրախ իր զույգի՝ Խուճկոկոյի հետ գնում են վարսավիր Զվերևի մոտ: Շատ պրոֆեսիոնալ վարսավիր էր ու Նիկոկոյին շատ արագ արջի տեսք է տալիս.... գլուխը կլորիկացնելու համար առաջարկում է մորուք թողնել, կրծքերն է առաջ տալիս՝ մեծացնում ու սարքում է մի թմբլիկ արջ: Օրը որ գալիս է, անտառի գազանները՝ տեղյակ ու անտեղյակ, դըմփդըմփացնելով, թազա արջին կարգում են թագավոր: Փղերը՝ իրանց էրգան կնճիթներով՝ ոնց որ վուվուզելաներ, ազդարարում են նոր արջուկի ծնունդը և թագավորությունում հաստատվում է կապիկների թագավորական դինաստիան: Էս Նիկոկոն՝ իր կապիկի խելքով, բայց արջի կերպարում, սկսում է արջի քայլեր անել, որի արդյունքում թագավորությունը կանգնում է անկման եզրին: Իսկական թագավոր արջը՝ սա տեսնելով, իր խորթ, բայց շատ կրակոտ ու լուսապայծառ մտքերով քոթոթին ուղարկում է մեջլիս՝ խառնշտորելու, իսկ ինքը՝ իր հարազատ ակնոցավոր քոթոթի հետ ժամանակավոր մտնում են իրենց որջը, մինչև սպիտակ արջերի վտանգը կանցնի և հարմար առիթի դեպքում որջից կրկին դուրս կգան: Այս ընթացքում թագավոր կարգված Նիկոկոն և իր կինը՝ Խուճկոկոն ավերում ու թալանում են երկիրը: Ինչքան կապիկ ցեղակից ունեն դնում են պաշտոնների՝ երկրում հաստատելով կապիկների օրենքներ և կապիկների դիկտատուրա, ասել կուզե՝ կապիկոկրատիա: Նիկոկոյի և Խուճկոկոյի անհագուրդ թալանի ճանապարհին հետաքրքիր է Արարատի պանիրի գործարանի թալանի պատմությունը: Էս պանիրի գործարանի ակցիաները գտնվում էր երկու գազանների ձեռքին, մի մասը առյուծի, որից վախեցան և ձեռք չտվեցին, էն մյուս մասը՝ գտնվում էր մկան ձեռքին և քանի որ ուժները սրա վրա պատում էր, փորձեցին սրանից իր բաժնեմասը խլել: Բայց դե մուկը մուկ չէր լինի, եթե ճանապարհին իր կռիսություններն արած չըլներ: Էս թագավորությունում մի հատ ծառի փչակ կար և թագավորության համապետական լուլուները էս փչակից էին պատմըմ։ ժամանակին էս մեր Նիկոկոն էդ փչակըմը դառդիվան բռնող էր աշխատըմ...



Չգիտեմ թե որդիանց որդի էս Նիկոկոյի ձեռքին հայտնվել էր մկան խարդախությունների մասին թեմաներ, ըսենց՝ կոմպրոմատի նման մի բան և որպեսզի այդ թեմաները Նիկոկոն չտա լուլու ասողին և էդ փչակիցը մկանը խայտառակ չանի, մկան հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ մուկը ամեն ամիս Նիկոկոյին կտա 3000 ամերիկյան ցորենի հատիկ։ էս ցորենի հատիկները Նիկոկոն լցնում էր ռյուկզագը, տալիս Խուճկոկոյին և վերջինս ամիսներով գնըմ էր Թիֆլիս, այդ ցորենը փոխանակում էր լավ-լավ ապրանքների հետ ու յեդ էր գալի։ Հետո, երբ Նիկոկոյի ընտանիքում համալրումներ եղան, այդ 3000 ցորենի հատիկը վերաճելով դարձավ 5000 ցորենի հատիկ։ Ըսենց Նիկոկոն սրա-նրա տված ցորենի ու բանանի հաշվին ընտանիք էր պահում։ Բայց դե մուկը հո հիմար չէ՞ր՝ ճամփեքին կռիսություններ էր արել. Ամեն անգամ՝ ցորենի տալու օրը, իր եղբայր դաշտամկանը հանձնարարել էր, որ ղամիշի ծակով էդ՝ ցորենը որպես կաշառք տալու պրոցեսը նկարի, իսկ ինքն էլ իր հերթին ռեհունդի տերևների վրա սիրուն գրել էր՝ օր առ օր, ժամ առ ժամ որտեղ և որքան է տվել և նկարահանված « ռյուկզագով ցորեն» ֆիլմերի հետ մի հրաշալի դոսյե էին սարքել ու գցել մի կռան վրա։ Օրերից մի օր, երբ արդեն նիկոկոյին դարձրել էին թագավոր ու թագավորությունում էլ սկսվել էր թռչունների որսի արգելքի սեզոնը, Նիկոկոյի վեզիրներից մինը՝ Սեռի բրատը, դաշտամկանը պատկանող չոլերըմը մի 50 հատ ռագատկեք գտավ... դաշտամկանը սպառնում էր մորթազերծում և հենց այդ ժամանակ մուկը հիշեց էն գաղտնի պապկի մասին և հիմա էլ ինքը ահաբեկեց Նիկոկոյին, որ փչակի լուլուներով կխայտառակի վերջինիս։ Եկան փոխշահավետ համաձայնության.


-Էդ հո չէս քնու՞մ՝ Զուլում դայի։


-Տո չէ՜, դու պատմի՛, ես աչքերըս փակ եմ լըսըմ... ըսենց ավելի հետաքրքիրա։


-Դե լավ է, որ լսում ես, քանի որ էս վերջի մասը առավել քան հետաքրքիր է։



Վերջը՝ սրանք եկան փոխշահավետ համաձայնության առ այն, որ դաշտամկանը կախաղանից փրկելու փրկագինը դարձավ մկան՝ պանիրի գործարանի բաժնետոմսերում ունեցած բաժնեմասը, որը մուկը հանձնեց Նիկոկոյին։ Բայց դրանով չպրծավ և որպեսզի հանգիստ ապրի, ամեն ծակի դեմը Սեռի բրատը ականաթներ չըդընի, մուկը պարտավորվեց՝ նախկինի նման ցորենի հատիկներ ուղարկել, բայց այս անգամ, ո՛չ թե Նիկոկոյին, այլ Խուճկոկոյի ամբարներ.... Երբ պանրի գործարանի բաժնետոմսերի մի մասը մուկից անցավ նիկոկոյին՝ առյուծի և նիկոկոյի միջև թեթև կոնֆլիկտ եղավ։ Առյուծը չէր ուզում ասել, որ հայկական կաթի փոշի երբեք չի էլ եղել. ինքը այդ փոշին՝ ջրի գնով, միշտ ներկրել է Թուրանի երկրից։ Եկան համաձայնության՝ պանրի գինը բըրձրացրին ու թեման փակվեց։ Ու ըսենց սուտ թագավոր Նիկոկոն թագավորության բոլոր գիլ ու գազաններին խեղճացնելով հանգիստ ղեկավարում է թագավորությունը և արջերի հետ համատեղ ծրագրեր մշակում թագավորության առաջիկա 25 տարվա համար... մշակում են մի կոմբինացիա, համաձայն որի՝ ուղիղ 25 տարի՝ մեկը մյուսին փոխարինելով իրենք պիտի իշխեն...



-Հը՞, լա՞վ հեքիաթ էր՝ Զուլում դայի։


-Ընտի՜ր, ոնց որ երազ լինի։


-Վա՛յ, ֆողերս գլխիդ այ Զուլում,- մեջ ընկավ պառավը,-էս մարդը լրիվ շաշա...չէ դու մենակ անըմով չես Զուլում, դու իրականըմ էլ ես զուլում...


-Ա չես տենը՞մ, որ սա էրազ չի, ասըմ ես էրազ… Սա իրականություն է, իրականություն. Ի՞նչ երազ...Ի՞նչ ֆլան, ի՞նչ ֆստան...



Հեքիաթասաց՝ Արգինյան