Սա նախկին Աժ-ների ՀԺ լուսանկարիչ չէ՞, ով փող էր <<սարքում>> նիստերի դահլիճում

27/04/2019 10:39
Սա նախկին Աժ-ների ՀԺ լուսանկարիչ չէ՞, ով փող էր <<սարքում>> նիստերի դահլիճում


<<Իմ քայլի>> ԱԺ պատգամավոր, ՀԺ թերթի նախկին լուսանկարիչ՝ Հայկ Գևորգյանը, ով ժամանակներ առաջ, սպորտային հագուստով, Նիկոլի հետ համատեղ թերթի բիզնես-ծրագրով, նախկին ԱԺ-ների նիստերի դահլիճում փող էր<<կպցնում>>, պպզած ու չորեքթաթ՝ լուսանկարելով նախկին պուզատի աչք կպցրած պատգամավորներին ու ուհիներին: Ապա ԱԺ կարմիր ֆոեյում, կամ նրանց առանձնասենյակներում ստանում լուսանկարը ջնջելու դիմաց հասանելիք դոլարներն ու լքում էր ԱԺ շենքը՝ լուսանկարչական ապարատում տանելով չմուծվողի պատկերը:

Հիմա պարծենկոտ աքլոր դարձած, փողկապ կապած, կոստյում հագած, ճամարտակում է ԱԺ ամբիոնից՝ հիշեցնելով, թե ինչ գումարի դիմաց է ձեռք բերվել Հրազդանի ցեմենտի գործարանը, վստահ, որ իր << փեշակն>> օգտագործող չկա նույն ԱԺ դահլիճում:

Սիրտն ինչ ցանկանա, այն էլ կանի: Թախտին Նիկոլն է, կուզի կննջի, գումարի դիմաց պատվեր կկատարի, մարիխուանա կծխի, 100 հազար դոլարների դիմաց հարցեր կլուծի ՀՀ վռչոյի հետ, ինչպես որ քեֆը կուզի:

Եկել է հատուցման ժամը, ի վերջո, ինքն է, չէ՞ նաև ֆինանսավորել Նիկոլին, ով երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է այդ փողերով:

Նարինե Հասրաթյան