ՀՀ դատախազը պաշտպանության տա՞կ է առել Նիկոլի թիմակցին՝ անտեսելով նրա չարաշահումները

27/04/2019 09:56
ՀՀ դատախազը պաշտպանության տա՞կ է առել Նիկոլի թիմակցին՝ անտեսելով նրա չարաշահումները

Ըստ ՀՀ դատախազության մեր հավաստի աղբյուրների, պարզվում է, որ մեր հոդվածներում արծարծված չարաշահումների մասին, ՀՀ գլխավոր դատախազ՝ Արթուր Դավթյանն իր քծնանքային գործունեությամբ աչք է փակում Կոտայքի մարզի Քասախի թիվ 2 դպրոցի տնօրեն՝ Պայծառ Ղազարյանի կողմից թույլ տված չարաշահումների վրա, ավելին՝ ՀՀ քննչական կոմիտեի ու Կոտայքի մարզպետի վրա ճնշում գործադրելով՝ դադարեցնում քննչական գործողություններն ու մարզպետի պաշտոնական կայքից հեռացնում մարտ ամսին հայտարարված աուդիտը: Հիշեցնենք, մեր ընթերցողներին, որ դպրոցի տնօրենի հորեղբոր որդին՝ Ղազար Ղազարյանն է, ով, որպես անվտանգության աշխատակից իր հետ քարշ է տալիս Նիկոլի պայուսակը:


Մեր կայքն անդրադարձել էր հիշյալ տնօրենի չարաշահումներին՝ շինանյութերի ձեռքբերման պատրվակով դուրս գրված գումարների տեսքով:

Հիշեցնենք, որ դպրոցը, ըստ քասախցու՝ Միքայել Հովհաննիսյանի, կապիտալ, հիմնահատակ կառուցվել է Հրատապ ծրագրով, ՀՀ նախկին նախագահ՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Ուշագրավն այն է, որ ըստ Մ. Հովհաննիսյանի, ով, ի դեպ դպրոցի անվանակոչված, հերոս՝ Արկադի Հովհաննիսյանի որդին է, ահազանգում է, որ Պայծառ Ղազարյանը նոր կառուցված դպրոցի համար շինանյութերի տեսքով գումարներ է դուրս գրում ու յուրացնում:Այսպես, մեկ նմուշ հրամանագրված շին. ցուցակից:

14.12.2017թ. 20 պարկ՝ կիր, 20 պարկ՝ ցեմենտ,գիպսային ծեփամածուկ՝ 200կգ.:

18.05.2016թ. 10 պարկ՝ կիր, 3 պարկ՝ ցեմենտ:

30.11.2016թ. 30 կգ. Գիպսոնիտ, 1 պարկ՝ ցեմենտ, անհաշիվ սան հիգենիկ պարագաներ, զուգարանի թղթեր և այլն:

Հ.Գ. 1 Սա դեռ բնակչի իմացածով, թե նմանատիպ ինչ ցուցակներ է թաքցնում տնօրենը, կիմանան միայն Նիկոլին քծնող ուժայիններն ու տեղական իշխանիկը՝ Ռոմանոս Պետրոսյանը, ով վախից ջնջել էր մարզպետարանի պաշտոնական կայքից, մեր լրագրողի նյութի հրապարակման առնչությամբ հայտարարված աուդիտը, որը մարտ ամսին պիտի կայանար:

Հ.Գ. 2 Ի գիտություն ՀՀ դատախազ՝ Արթուր Դավթյանի, HZHAM.am-ը հետևողական է միշտ իր հրապարակած հոդվածներին: Այս դիտապատկերում խորհուրդ չենք տալիս մուկն ու կատու խաղալ՝ վարչապետ Չալոյին հետույքաբանություն ցուցադրելով:

Աչքաթող չե՛նք անելու:

Նարինե Հասրաթյան