Շիրակի փողմարզպետը չի հրաժարվել պարգևատրումից

27/04/2019 09:43
Շիրակի փողմարզպետը չի հրաժարվել պարգևատրումից

Պարգևատրումից հրաժարվել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները։


Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը նախին մարզպետ Կարեն Սարուխանյանի քավորի եղբայրն է, Սարուխանյանը ամեն ջանք գործադրել էր գործարար ընկերոջը փոխմարզպետ նշանակելու հարցում։


Վարդան Գրիգորյանը Գյումրիում հայտնի բիզնեսմեն է, ունի կահույքի սրահ, գրավատներ, վարում է բավականին թանկ մեքենա։


Բայց և այս ամենի պարագայում երբ մարզպետը իր թիմով հրաժարվում է պարգևատրումից, բավականին մեծ կարողության տեր փոխմարզպետը վերցնում է մոտ 300,000 դրամը` ամենաաղքատ մարզի բյուջեյից։


Հիշեցնենք,որ նախկին մարզպետը ԱԺ աքսորվելուց հետո իր օգնականների հետ նամակ էին գրել Սուրեն Պապիկյանին, իբր Տիգրան Պետրոսյանի նշանակումը սխալ է և շատ ավելի լավ կլինի Վարդան Գրիգորյանը նշանակվի մարզպետ։


Աննա Մկրտչյան