Պոլի փետ ըլնի՝ մոքորենցից ըլնի...

25/04/2019 14:48
Պոլի փետ ըլնի՝ մոքորենցից ըլնի...

Հիշու՞մ եք ՀՀՇ-ի «Պոլի փետ ըլնի՝ ՀՀՇ-ից ըլնի» ազգակործան լոզունգը, իսկ հիշու՞մ եք Ավշարի դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակված Սալամանդր Գարիկի մորքուրի հարսին...

Ուրեմն այս Արարատի կոկորդիլոսագետ մարզպետը, ով ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում սկզբում աչքի ընկավ իր կադրային ջարդով, բոլոր հեռացվածների պաշտոններում նշանակել է իր հարազատներին: «Թռչնազգի կոկորդիլոսների» անատոմիան ուսումնասիրող քայլարած Գարիկը, ավելի շուտ մասնագիտացված է բոյբոյագիտության մեջ:

Բանից պարզվում է, այս «ժուկը» հետաքրքիր ճկունությամբ կարողանում է թաքցնել իր հարազատներին, եւ միայն մեկ տարի անց է պարզվում, որ ողջ մարզը տարածված է Գարիկի մետաստազներով:

Խոպանչու հոգեբանությամբ, նախկին փոթրաչին գործ է կպցրել՝ մարզպետի պաշտոն, հեռու մոտիկ բարեկամներին հավաքել է իր շուրջն ու գործի դրել: Օրինակ, երեւանաբնակ, Արարատի փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը Գարիկ Սարգսյանի քենակալն է, իրենց հասանելի լեզվով ասած՝ բաջանաղը:

Մյուս փոխմարզպետը՝ Գարիկի մոր արյունակից ազգականը: Մարզպետի օգնական Լիլիթ Միրզախանյանը՝ Գարիկի մտերմուհին...

Նշենք, որ այս պահին էլ մարզպետարանի երկարամյա ու փորձառու աշխատակիցներին հրահանգված է ազատման դիմումներ գրել: Ըստ վարչապետի մերձավոր շրջապատի, շաբաթներ առաջ տհաճ ու վերջնական խոսակցություն է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Գարիկ Սարգսյանի միջեւ: Նույն աղբյուրի փաստմամբ, Նիկոլը զայրացել է Գարիկի վրա ու մինչեւ մայիսի 5-ը ժամանակ տվել՝ ասելով, որ Գարիկի կերպարը բացասական է, եւ հասարակության կողմից չընդունվող ու սա պետք է ամեն ինչ անի, որ դրական լույսի ներքո ներկայանա հասարակությանը:

Սակայն, ինչպես երեւում է Գարիկը մեսիջը չի հասկացել՝ իմիջը փոխելու փոխարեն, մարզային ենթակառուցվածքներում աշխատանքի աճուրդով է զբաղված:

Հ.Գ. Ի դեպ, մեր կայքի հրապարակումներից մեկում նշված է, որ Գարիկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի սանիկն է: Ըստ ինսայդերական աղբյուրների, քավոր-սանիկական հարաբերությունները հորինել է Գարիկը, իր կշիռը ծննդավայրում բարձրացնելու համար:

Սուտ, թե ճիշտ՝ դա էլ Կճոյանը կասի...

Աննա Գրիգորյան