Լավագույն շարժառիթը մարդուն օգնելու ցանկությունն է…

25/04/2019 14:15
Լավագույն շարժառիթը մարդուն օգնելու ցանկությունն է…


 Արմավիրի մարզի մեր կայքի հավատարիմ ընթերցողները տեղեկացնում են մեզ, որ լավ նորություն ունեն հաղորդելու: Բանն այն է, որ Արմավիրի ԲԿ-ը վերջերս համալրվել է նոր բուժ սարքավորումներով, որը հնարավորություն է ընձեռում հիվանդներին չհասնել Երևան, այլ տեղում՝  ճիշտ ախտորոշվել ու բուժվել:

Ընդառաջելով մեր ընթերցողներին, եղանք Արմավիր ԲԿ-ում, սեփական աչքերով ականատես լինելով՝ բարերարների կողմից նվիրատվություն արված առաջադեմ  լաբորատոր գործիքային սարքերին, մասնավորապես՝ գաստրոսկոպ բուժ սարքին,  որն ըստ ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ Անահիտ Հայրապետյանի, հնարավորություններ է տալիս, որ հազարավոր մարդիկ ստանան ճշգրիտ ախտորոշում  և հաղթահարել հիվանդությունը:

Վերջինս, մանրամասնորեն ծանոթացրեց ԲԿ-ի բաժանմունքների առօրյային, նվիրաբերած սարքավորումներին, բուժող բժիշկներին: Հիվանդներն անակնկալի գալով՝ HZHAM.am-ի  տեսախցիկի առաջ գովեստի խոսքեր շռայլեցին բուժ անձնակազմի հասցեին և խնդրեցին, որ  պատկան մարմիներին հասցնենք  բժիշկների աշխատավարձների բարձրացման հարցը:

ԲԿ-ում, հանդիպեցինք Երևանի Էրեբունու ԲԿ-ում սպիդ հիվանդություն վարկածով ախտորոշած հիվանդ՝ Լ. Հ.-ին, ով եկել ու մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, որ Արմավիրի ԲԿ-ի ախտորոշիչ սարքավորումները կտան հիվանդության ճշգրիտ  պատասխանը:

Հիշեցնենք, որ Արմավիր  ԲԿ-ում աշխատում են հանրաճանաչ գիտնական բժիշկներ, ինչպիսիք են, բուժ գիտ. դոկտոր, նեվրոլոգ՝  Բադալ Կիրակոսյանը, նույն ինքը՝ Սերգեյ Երվանդին, բժշկական գիտ. թեկնածու, տրաֆմոտոլոգ՝ Ալիկ Հարությունյանը և շատերը:  Ըստ ԲԿ-ի տնօրեն, թերապեւտ՝ Սարգիս Խաչատրյանի, իր ղեկավարման գործունեության 7 տարիների ընթացքում, հասունացել էր պահը՝ ստեղծելու  եվրոպական չափանիշներին համապատասխան բուժ հաստատություն, վերապատրաստված ու հանրաճանաչ բժիշկներով:

-Լիարժեք բուժման գրավականը ճշգրիտ ախտորոշումն է,-ասում է Սարգիս Խաչատրյանը,- թիմային աշխատանքի շնորհիվ, մեր ԲԿ-ում բժիշկները մեկը մյուսի հետ փոխազդեցության մեջ են: Բժշկությունն ահռելի քայլերով, այսօր առաջ է գնում: Բժիշկը պետք է միշտ լինի նորամուծությունների շարժի մեջ: Որպես մասնագետ, կամ ղեկավար, անընդհատ զարգացնում ես հմտություններդ, աշխատանքի մեջ այնքան հետաքրքիր կողմեր են բացահայտվում, որ գործի բնույթից երբեք չես հոգնում ու ձանձրանում: Ի վերջո, լավագույն շարժառիթը  մարդուն օգնելու ցանկությունն է…,- մասնավոր զրույցում ասաց  Արմավիրի ԲԿ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանը:


Տես՝ Տեսանյութը:

Գ. Հովակիմյան