Ո՞րն էր պարտադրված այցի նպատակը

25/04/2019 12:53
Ո՞րն էր պարտադրված այցի նպատակը

Նոր-Նորքից մեր ընթերցողները տեղեկացնում են, որ երեկ՝ ապրիլի 24-ին, վարչական տարածքի բոլոր ենթակառուցվածքների ղեկավարներին ու աշխատակիցներին, պարտադրել են առավոտյան 9:00-ին լինել շրջանի վարչական շրջանում եւ ավտոբուսներով տարել են  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ըստ մեր աղբյուրի, նպատակը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մարդկանց մեծ թվաքանակ ապահովել: Դատելով մեր աղբյուրի փոխանցած տվյալների, հավաքվածները դժկամությամբ են մասնակցել միջոցառմանը՝ նշելով, որ առավոտյան այսքան շուտ չէին պատրաստվում այցելել հուշահամալիր: Նրանցից ոմանք, անգամ, նկատել են, որ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ իրենց ոչ մեկ չէր  պարտադրում «հարգել զոհերի հիշատակը»:

-Տպավորություն ստացանք, որ այդ ամենը միտումնավոր էր կազմակերպված՝ Հայոց մեր եղեռնի հուշահամալիր այցը դարձնելու տհաճ ու պարտադրված,- փոխանցեց մեր աղբյուրը՝ նշելով, որ նախկինում միշտ ընտանիքի անդամների հետ է բարձրացել Ծիծեռնակաբերդ:

Ա.Գ.