Ամուսնապետական հիմնադրամներին ի՞նչ վերաբերմունք ցույց կտա Պողոսյանը

22/04/2019 12:53
Ամուսնապետական հիմնադրամներին ի՞նչ վերաբերմունք ցույց կտա  Պողոսյանը

Բա եթե ռուսները Պողոսյան Միհրանին չհանձնե՞ն՝ հղում կատարելով Հայաստանում առկա հեռախոսային արդարադատության ու իրավաքաղաքական վենդետաններին: Իրավական հիմնավորումը կգտնեն անկասկած...
Вот было бы зрелище...Уважаемый сосун Хачатрян, хочешь-не хочешь, не выдадим)))

Մեղադրանքն էլ ոնց որ 91.000 $֊ի շուրջ ա՝ բա էն ծամծմված լեգենդները՝ միլիոնները՜, բանանները՜, օֆշորները՜...Հեսա քայլիշխանությունից մեկը մի որոշ ժամանակ անց լուրջ դեմքով կասի՝ պարոն Պողոսյանն էդ ամենի հետ կապ չունի՝ կարծում եմ՝ կախված է, թե ամուսնապետական հիմնադրամներին ի՞նչ վերաբերմունք ցույց կտա պարոն Պողոսյանը...

Ինչևէ, ամեն դեպքում հանձման մասով ամեն բան կախված է Պուտինի համբերությունից, Լավրովի պլանից, ի դեպ, ասում են՝ մինչև Պուտինը չգա, ներդրումներն էլ չեն գալու, մինչդեռ ամեն ինչ փայլու՜ն է, փայլու՜ն, как сказали ребята из протокола...

Թեև եթե չհանձնեն, սա կնշանակի ուղղակի անվստահություն ՀՀ դատական համակարգին, որպիսի վճռորոշ քայլի ռուսները կարծում եմ՝ դեռ չեն գնա։

Հ.Գ. Վանեցյանն էլ հազիվ էր բարիշել ռուսների հետ, էն էլ թարսի պես Խաչատուրովին մեծ գրավ տվին, որ չկպնեն հիմնավոր կասկածին...


Վահե Եփրիկյան