Ինչքան ոջլոտ կար պաշտոն տվին ու սրանք հիմա ժողովրդին գործ տվող են սարքել․․․

22/04/2019 12:30
Ինչքան ոջլոտ կար պաշտոն տվին ու սրանք հիմա ժողովրդին գործ տվող են սարքել․․․


Հատկապես Շիրակի մարզում քայլոների օր-օրի գահավիժող վարկանիշի համար պատասխանատու են տեղի պատգամավորներն ու պաշտոնյաները։  Բանն այն է, որ ՔՊ-ական նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն ու իր խնամին՝ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ՝ Մուշեղ Մուրադյանն արհեստական խնդիրներ են ստեղծում մարզի գործարար խավի ու տարբեր ենթակառուցվածքների ղեկավարների համար։

Քայլարած Կարեն Սարուխանյանը, արհեստածին բողոքներով տարբեր քրգործեր է հարուցել տվել, վերը նշված խմբերի համար ու հիմա անթաքույց հրճվում է իր արածի համար։ Ըստ մարզի մեր աղբյուրի, խնամի Մուշեղի գործառույթն այն է, որ մարզում ոչ յուրայիններին բացահայտի ու պաս տա պատգամավորին։

Իսկ արդյունքում Շիրակի մարզը տարեց-տարի աղքատանում է, շիրակցիներն էլբռնում են արտագաղթի ճանապարհը։

-Մարդիկ այնքան են կարիքավոր դարձել, որ այլ երկիր մեկնելու համար նոր հագուստի գումար չունեն, որ նորը գնեն, ավտոբուսներ են նստում տնային հագուսներով եւ հնամաշ կոշիներով, եւ ինչպես մեր զրուցակիցներն են ասում՝ յալա օտար երկրներ,- անկեղծանում եմ գյումրեցիները,-Մեկ տարի առաջ ճանապարհներ փակեցինք ու ուռռա՜ կանչեցինք, որ ինչքան ոջլոտ կային պաշտոնի տեր դառնա՞ր։ Թե ինչ է ճակտին ՔՊ էր գրած։  Կարեն Սարուխանյանի ընտանիքը մարզի ամենաբազմակուսակցական ընտանիքն է եղել՝ մայրը ՀՀԿ, հայրը ԲՀԿ, եղբայրն ՕԵԿ, ինքը՝ ՔՊ ու բոլորը ընտրությունից ընտրություն հայտնի կաշառք վերցնողներ են եղել։ Էդ տառացի անգրագետին ու նարկամանին Նիկոլը մարզպետ տվեց, որ նստեր մարզպետի աթոռին սիգարետը բերանին, պեպելնիցեն էլ դեմը դրած, հսկա փորն էլ գցած սեղանին մարդկանց արհամարհելով ընդուներ կամ չընդուներ։ Ինքը, պետն ու դատախազը իրար գործ տալով յոլա կերթան, էն գիդեն իրանց պաշտոնները մինչեւ կյանքների վերջը պետք է վայելեն, էգուց որ ընգան ժողովուրդը գործ տվողի ու դավաճանի պիտակը ճակատներին կտա։ Իրանց համար բյուջե են հորինել, թե բյուջեի համար կենինք, ինչ որ կենինք։ Իհարկե մարդիկ կան, որ պետք է պատասխան տան պետությանը վնաս տալու համար, բայց որ կբզբզան մարդկանց վրա գործ կշինեն ու չեն կրնա ապացուցեն, էդի արդեն շանտղություն չէ ի՞նչ է։ Հիմա էլ մարդիկ Նիկոլի պատվին էդ դոդ գլխին՝ Կարենին, որ մինչեւ չորրորդ դասարան է դպրոց գնացել,  տարան Ազգային Ժողով, թե անգրագետը գնա ԱԺ ի՞նչ անի, թե՞ նարկամանիայի մասին պտի օրենքներ գրի։  Էս քյասիբ մարզում մարդ  ման գուքային, որ խաչեին, թե օրական ում էին խաչելուիրենք են որոշողները, ուրախացանք, որ երկրում իրավիճակ է փոխվել, բայց իրավիճակը մենակ ՔՊ-ների պիտբուլների համար է փոխվել,-ներկայացնում են մարզի բնակիչները։

Մարզում Կ․ Սարուխանյանից իր  հիշաչարությամբ ու ոխակալությամբ ետ չի մնում  <Իմ Քայլը> դաշինքի ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։Ըստ մարզի մեր աղբյուրների,վերջինս մարզում դեռեւս մնացել է ՔՊ-ական թրաշամանուկների առաջնորդը։

-Մարդը մինչեւ մեկի ետեւից ընկնելն ու մեղադրանքների մասին խոսելը, չպետք է մոռանա թե ինքն ով է եղել անցյալում։ Նույն Սոֆիայի հայրը վաստակավոր հարբեցող ու կռվարար է,էդի  իրա մասնագիտությունն է, գնացեք Մեծ Մանթաշ հարցրեք, ինչ ընտանիք են։ Էսօր կանգնած սաղին աջ ու ձախ գող ու թալանչի կանվանե։ Սաղ ջահելների խելքը առել է, սաղին դարձրել գործ տվող։ Ու իրանց միջոցով մարզի գյուղերի եւ քաղաքների մարդկանցից շատերի միջոցով թշնամանք ու ատելությունքարոզում համերաշխ ապրող մարդկանց իրար դեմ հանելով։ Արդյունքում նույն համայնքի մարդիկ, որոնք բարեկամ ու խնամի են, դառնում են սրանց նման պատգամավորների քմահաճույքների եւ փառասիրության քավության նոխազներ։ Շուտով մարզի գյուղերում   համայնքի ղեկավարիընտրություններ կլինեն, Սոֆիան գործի է անցել,  որ համայնքից բավարար քվեներ չի ստացել ԱԺ արտահերթ ընտրություններին,  փորձում է տվյալ համայնքներում օջախներ ստեղծել եւ <իր մարդուն> տեսնել համայնքի ղեկավարի պաշտոնում։

-Դեռ ջուրը չտեսած բոբիկացել են, համայնքներ են կտրում ու կապում, միացնում ու բաժանում, Սոֆիան էլ դարձել է հարց լուծող, է հողեր քաշենք մեր գլխին պրծնենք էլի՜։ 70- 80 տարեկան մարդ ենք, դարձել ենք տելեզվեզդայի աստղ, մի նկարեք, ուղղակի գրեք, որ ժողովրդին հանգիստ թողնեն, ու մեր համայնքներում էլ հարց լուծողներ չգան։ Էդքան խելք ունենք, որ որոշենք ում՝ ինչի համար ենք ընտրելու, ջահելների խելքն էլ չառնեն ու դրդեն չմտածված քայլերի>-բարկացած ներկայացնում են տեղաբնակները։


Ըստ մեր զրուցակիցների, Ս․ Հովսեփյանը ավելի շատ ճնշումներ է գործադրում այն համայնքներում եւ ենթակառուցվածքներում, որտեղից ավելի շատ քվերեն են ստացել <Իմ Քայլը> ռեյտինգային թեկնածուներից՝ Կ․ Սարուխանյանն ու Ֆ․ Ցոլակյանը։

-Սոֆիայի մարդիկ ավելի շատ են, որ կողմը նայես Սոֆոյի մարդիկ են, ձեռք տնկողներ ու ճանապարհներ փակողներ։ Ազգային Ժողով ես գնացել, որ օրենք գրես կամ ժողովրդի դարդ ու ցավի մասին բարձրաձայնես, ոչ թե հըլը ճամփա փակողի հոգեբանությամբ քիթդ խառնես համայնքների ընտրություններին։ Էդ ե՞րբ պետք է հասկանան, որ համայնապետի, տեղական ընտրություններին ոչ մի արտաքին միջամտություն չի օգնի։ Հերսից Սոֆոն աջ ու ձախ փորձում է կպնի ղեկավարներին, օրական տեսնի թե ոնց են անասնաբույժի, ջրբաշխի, կամ գյուղապետի տանում հարցաքննում։ Թե դրանից ի՞նչ հաճույք է ստանում չենք հասկանում։ Բնակարան ես ձեռք բերել Երեւանում, Սոֆո ջան, որ մի մարդ էլ առնիս հալբաթ կբարիանաս, ժողովրդին էլ հանգիստ կթողնիս։ Թող ժողովուրդը որոշի իր անելիքը, գոհ եղի, որ խորհրդարան հասար նույն ժողովրդի ձայներով, Կարենի հե՞տ կռիվ ունիս, թե՞ Ֆելիքսի հետ Ցոլակյան, քո հարցերը իրանց հետ լուծե, մեր հետ ի՞նչ գործ ունիս։ Թողեք հանգի՛ստ, բարեկամաբար ծերանանք, որ վաղը գյուղի քարերին ու ծառների տակ նստելուց իրարից ներողություն չխնդրինք,-պատմում են մարզում։

Հերմինե Մանուկյան