Իսպանիայում սափրե՞լ են ուսուցչուհու գլուխը

18/04/2019 19:03
Իսպանիայում սափրե՞լ են ուսուցչուհու գլուխը

Արարատի մարզի Մասիս համայնքի մեր ընթերցողները երկու լուրեր են հայտնում  մեզ: Առաջինը, որ Մասիս դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանի եղբոր կինը, նույն դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Հայրապետյանը, Իսպանիայից վերադարձել է՝ գլուխը սափրած:

Ըստ մեր ընթերցողների, ամանորյա  օրերին Ռուզաննա Հայրապետյանը մեկնել է Իսպանիա՝ աղջկան տեսության և եվրոպական քաղաքացիություն ստանալու նպատակով, սակայն  օրերս վերադարձել է, այն էլ՝ սափրած գլխով:

-Ընկեր Հայրապետյանի գլուխը  խուզել են Իսպանիայի ոստիկանները,-գոռում-գոչում էին Մասիսի դպրոցականները՝ տեսնելով ուսուցչուհու գլուխը,- Դրա համար էլ այս ամիսներին փակված է եղել ու չի կարողացել վերադառնալ դպրոց,-պատմում էին մեր տեղեկատուները:

Հ. Գ. Արդյո՞ք տեղյակ է այս մասին Արարատի հանրահռչակ մարզպետը, որ իր ենթակայության տակ գտնվող դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանի գիտությամբ, ուսուցչուհի Ռ. Հայրապետյանը, ով փաստացի, դպրոցի  տնօրենի հարսն է, շուրջ 4 ամիս բացակայում է դպրոցից և պետական գումարներ ստանում: Եթե այս ամենին էլ գումարենք իսպանական գողության փաստը, կարող ենք արձանագրել, որ  Սալամանդր-մարզպետը զբաղված է միայն կոկորդիլոսի ձվերի հաշվամբ:


Լուր  երկրորդ ՝  <<Էշ>>  Գրիշի որդին՝ Կարենը ետ է  պահանջում  5 հազար դոլարը

Նույն ընթերցողները տեղեկացնում են մեր կայքին, որ Հոլանդիայից սնանկացած վերադարձել է <<Էշ>> Գրիշի որդին՝ Կարենը և Մասիսի նախկին գյուղապետ՝ Սողոյի Թամարայից ետ է պահանջում իր տված 5 հազար դոլար կանխավճարը, որով հիմնախնդիր դարձած գոմի խնդիրը պիտի լուծեին ի հեճուկս՝ ներկայիս գործող համայնքապետի:

Վերջինս արգելել էր համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա անօրինական շինարարություն սկսել, որի պատճառով ամիսներ առաջ, Թամարայի կողմից կազմակերպվել էր ճանապարհի փակումը: Այս մասին, ժամանակին մեր կայքը գրել էր:

Նարինե Հասրաթյան