Քույր ու եղբայր, ազատամարտիկի այրուն գամել են անկողնուն

18/04/2019 13:25
Քույր ու եղբայր, ազատամարտիկի այրուն գամել են անկողնուն

Մեր կայքի օգնությանն է դիմել Կոտայքի մարզի Քասախի բնակչուհի, զոհված ազատամարտիկի այրի՝ Լենա Հովհաննիսյանը, ով անկողնային ծանր հիվանդ է: Տիկին Լենան խնդրել է իր բողոքը  հասցնել պատկան մարմիններին: Խոսքը  վերաբերում է իր նահատակված ամուսնու՝ Արկադի Հովհաննիսյանի անվամբ անվանակոչված Քասախի թիվ 2 դպրոցի տնօրենի կողմից կատարվող աղաղակող չարաշահումներին, որոնք կոծկվում են հորեղբոր տղայի՝ Ղազար Ղազարյանի ամենազոր ձեռքով:

 Հիշեցնենք, որ վերջինս Նիկոլ վարչապետի անվտանցությունը հսկողներից է, ով հանրությանը հայտնի է, որպես Նիկոլի պայուսակը քարշ տվող մեկը, ով Սոչիում գտնվող բիզնեսներն ու կնոջը  երկու երեխաների հետ թողած, եկել է Հայաստան՝ Նիկոլի թիկունքը պահելու:

Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ փետրվար ամսին, Քասախի դպրոցի անօրինականություններին անդրադարձել էինք և հանրության դատին հանձնել այնտեղ տիրող բարքերը, որի արդյունքում Կոտայքի մարզպետն աուդիտ էր նշանակել և տեղադրել այն մարզպետարանի պաշտոնական կայքում:Սակայն, Ղազար Ղազարյանի կոպիտ միջամտությունից հետո այն անհետանում է պաշտոնական կայքից:  

Հիվանդ այրուն  այցի է  գնացել մեր  լրագրողը և տեսանկարահանել նրան:

Տես՝ տեսանյութը: