Հայկական կողմը դեռ լռում է

18/04/2019 13:05
Հայկական կողմը դեռ լռում է


Մամեդյարով Մնացականյան վերջին՝ ապրիլի 15-ի հանդիպումից հետո, շատ արագ ու մեզ համար անբարենպաստ են զարգանում իրադարձությունները ղարաբաղյան խնդրի շուրջ։
Նախ՝ Սասուն Միքաելյանը ուղիղ եթերով անում է հայտարարություններ, որտեղ աշխարհին անուղղակի ձևով հասկացնում է, որ ԼՂՀ-ի սահմանը պահելու շատ լուրջ խնդիրներ ունենք։

Հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը շատ կտրուկ հայտարարություններ է անում առ այն, որ կա արդեն վերջնական պայմանավորվածություն և այն թղթի վրա չի մնալու...շատ արագ լուծում է ստանալու։
Սա դեռ քիչ էր, հիմա էլ Մամեդյարովն է հայտարարություն տարածել՝ ապրիլի 15-ի պայմանավորվածության հիմքը՝ 2016թ պայմանավորվածություններն են։ Հայկական կողմը դեռ լռում է...լռում է՝ տալով համաձայնության նշան...

Տեր Աստված, եթե սա իրականություն է, ապա սա ազգային կատաստրոֆա է։

Մեր կարծիքով, Նիկոլ չեղածը Կրեմլի ականջներին լափշա է կախել՝ վիզ վերցնելով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։ Այլ հարց է, որ Կրեմլը կուտը կերե՞լ է, թե՞ ոչ, բայց փաստ է, որ Կրեմլը սրան գործելու հնարավորություն է տվել։
Կրեմլը՝ ԱՄՆ-ի քթի տակ, զորք է մտցնում Վենեսուելա և թքած ունի աշխարհի վրա... Հայաստան եթե զորք մտցներ, ո՞վ ի՞նչ պետք է ասեր։ Ակնհայտ է, որ կա ներքին պայմանավորվածություն։
Մեր խորին համոզմամբ, Կրեմլը տվել է դաբրո՝ գոմիկ-տրանսգենդեր, 
սորոսիստ, ՑՌՈւ ագենտ, Քոչարյանի ձերբակալություն, Սերժի նսեմացում, Միշիկին խաղից վերացում և ի՞նչ ուզես ՀՀ-ի տարածքում ի՞նչ սրտովդ անցնի՝ կարող ես անել, բայց.....
Բայց Ղարաբաղի հարցը արագ պետք է լուծես։ Եվ ամենայն հավանականությամբ՝ սա վիզ է վերցրել... դրա համար են վերջերս այդպես լկտի իրենց պահում։
Բայց այստեղ մի երկու հարցեր են առաջանում.
Եթե վիզ է վերցրել, ապա սա Ղարաբաղի հարց կարո՞ղ է լուծել... բա ասում էր՝ «Ես մանդատ չու՜նեմ»:
Իսկ եթե վիզ չի վերցրել, ապա սրա միակ փրկվելու շանսը, խաղից մի ձևով թռչելն է... բայց արդյո՞ք կարող է խաղից թռչել, արդյո՞ք կթողնեն, որ թռչի...

Սա արդեն մտածելու տեղիք է տալիս...


Արգինյան