Կոլիկ-ՆոլիԿ. Փնթի յալանչին

16/04/2019 18:07
Կոլիկ-ՆոլիԿ. Փնթի յալանչին


Լարախաղացի տրյուկներով պարզ,

Նիկոլը փորձեց դառնալ քյանդրբազ,

Լարին մնալն էլ, դե՝ հանաք բան չի,

Շատ շուտ սայթաքեց, դարձավ յալանչի:


Ճիպոտով զինված իջավ հրապարակ,

Վոժդի դիմակով՝ որպես խեղկատակ,

Հորդորներ կարդաց ափեղ ու ցփեղ.

-Ով չի ենթարկվի հենց տեղում՝ ցխել,

Աշխատատեղ եմ բացել բյուր հազար,

Էլ իզուր տեղը չբացեք բազար,

Երազեք՝ իբրև աշխատում եք դուք,

Որ դատարանը անկախ է, մաքուր,

Ներդրումները հոսում են առատ,

Չկա մեզանում կոռուպցիա, կավատ,

Եվ գոմիկներին հարգանք մատուցեք,

Նա մեր եղբայրն է, կամ՝ քույրը գուցե,

Հիշեք իմաստուն պապերի վարքը,

Որ մարդու համար ամենաթանկը,

Եղել, կմնա , կլինի՝ կյանքը…

Դե ես էլ ահա՝ հլու ադաթին,

Թանկացումներ եմ բերել ձեր կյանքին,

Սրանից ավել՝ էլ ի՞նչ եք ուզում,

Ինչ-որ ցանեցիք, հենց այդ եք հնձում,

Ապրեք մտովի, մեռեք փաստացի,

Որպես մի հպարտ նոր քաղաքացի…


Այսպես կապելով մարդկանց փուչ հույսի,

Հայացքը դարձրեց նա դեպի հյուսիս.

-Տեսե՜ք, զարմացե´ք, ի՜նչ հրաշք է սա,

Մեր երկրում հաշտ են զոքանչ ու փեսա,

Վստահե´ք դուք մեզ, մեր դափ ու սազին,

Թող նույնը մնա գեթ գինը գազի…


Բայց ճանաչելով անմիտ յալանչուն,

Բութ մատ ցույց տվին՝ երկմատ արանքում:


-Քեզ չենք վստահում, небритый брат,

Գործերդ խախուտ, խոսքերդ՝ պռատ,

Մենք թանկացնում ենք քո գինը գազի,

Քանզի, քո պարով այդ քյանդրբազի,

Փորձանք ես դառել դու հենց քո ազգին…


#sutNikol#

Հեղինակ