Մկան կինն աշխատողնե՞ր է ցուցակագրում

16/04/2019 10:16
Մկան կինն աշխատողնե՞ր է ցուցակագրում

Արարատի մարզի մեր լրատվական խողովակները փոխանցում են, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անգործ մնալուց հետո սկսել է մկան գերզգուշավորությամբ ապրել:

Նրա հայրենակիցները՝ մխչյանցիները, տարակուսում են, թե ինչու՞ է Հովիկի ավտոմեքենաների կորտեժը օրվա մեջ մի քանի անգամ ել ու մուտ անում Մխչյանում՝ իմիտացիա ստեղծելով, որ իբրև ավտոշարասյունը ուղեկցում է Հ. Աբրահամյանին: Մինչդեռ, իրականում իրենց Մկան սիլուետը երբեք չեն տեսնում:

-Փողերի մեջ լողում են, ի՞նչ թատրոն ասես, որ չեն ներկայացնում մեզ, չենք հասկանում, թե ո՞րն է սրա իմաստը,-շվարած պատմում էին մխչյանցիները,-մեզ թողեց այսպես քարուքանդ փողոցների հույսին, ընտրությունից-ընտրություն խոստումներ էր, որ տալիս էր, բա ու՞ր մնացին դրանք: Տարիներով, Էս հավայի գնացող-եկող մեքենաների վառելիքը որ տար, Մխչյանի միջհամայնքային Ճանապարհները կասֆալտապատվեր,-կարծիք էին հայտնում մտահոգ մխչյանցիները:

Ըստ մեր լրատուի, վերջերս՝ ի դեմս ամուսնու պասիվության, ակտիվ գործարարություն է սկսել Սինյոր Լոլիկի կինը՝ Ջուլիետան, ով թաքուն հանդիպումների մեջ է Նարեկի, Քաղցրաշենի և հարակից համայնքապետերի հետ: Բանն այն է, որ համայնքապետերի հետ, մութ գործարքների արդյունքում, մեր աղբյուրների հավաստմամբ՝ Մկան տիկինը ձեռք է բերել հեկտարներով բերրի, գյուղնշանակության հողեր, բանջարանաբոստանային կուլտուրաների մշակման համար: Արարատի մեր խողովակների հավաստիացմամբ՝ Մկան կողակիցն աշխատողներ է ցուցակագրում՝ իր դաշտերում աշխատելու համար:

-Այս միտքը չի ոգևորում արարատցիներին, քանի որ նրանց տառապանքը փորձ ունի՝ ջրգողության տեսքով,-պատմում էին մեր զրուցակիցները:

Նարինե Հասրաթյան