Երդման տեքստում բացակայել են՝ երկրի անկախության և տարածքային ամբողջականության մասին ամենակարևոր տողերը

15/04/2019 15:48
Երդման տեքստում բացակայել են՝ երկրի անկախության և տարածքային ամբողջականության մասին ամենակարևոր տողերը

Երկու օր էր զբաղված էի մի աշխատատար գործով. Մի բան էի փնտրում ու վերջապես գտա։

Գտա, բայց երկար ժամանակ չէի կարողանում որոշել՝ ու՞մ հասցեագրել։ Ոնց գցում-բռնում եմ՝ հասցեատերը կրկին Սերժ Սարգսյանն է։

ՀՀԿ-ականներ և Սերժականներ, խնդրում եմ չնեղանալ, քանզի այս հարցը մի հեղափոխության հարց չի՜, սա մի Սաշիկի կամերայի հարց չի՜... սա մեր երկրի անկախության կորստի ու տարածքային ամբողջականության հարցն է։

Հարց, որի համար կկատոկեմ յուրաքանչյուրին՝ ով ուզում է լինի... 

Մեծարգո նախագահ` Սերժ Ազատի.

Այն ինչ տեղի ունեցավ անցած ապրիլին՝ թողնենք մի կողմ, բայց պարզել ենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի երդման տեքստից սղագրված է եղել ամենակարևոր հատվածը.

<<…անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը,տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը>>։

Սրանք նախագահների երդման տեքստում ամենաառաջնային և ամենակարևոր տողերն են՝ անկախության, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովում։

Եթե մինչ այս՝ պարոն նախագահ, պարտավոր չէի՜ք որևէ պատասխան տալ, բայց հիմա պարտավոր եք Հայաստանի հանրության առաջ մի քանի կարևոր հարցերի պատասխանել.

1. Ո՞վ և ի՞նչ նկատառումներով Հայաստան բերեց երբևէ ոչ մի բանում աչքի չընկած Արմեն Սարգսյանին։

2. Ո՞վ ստիպեց Ձեզ Հայաստանի նախագահ կարգել համաշխարհային մասսոնների ու միասեռների հետ սերտ կապեր ունեցող Արմեն Սարգսյանին։

3. Դուք երդման արարողության ժամանակ չնկատեցի՞ք, որ երդման տեքստում բացակայում են՝ երկրի անկախության և տարածքային ամբողջականության մասին ամենակարևոր տողերը։

4 Լա՜վ, Դու՜ք չնկատեցիք, բա արարողակարգի պատասխանատուներն   ովքե՞ր էին։

5. Ովքե՞ր և ի՞նչ դավաճանություն են նախապատրաստում։


Հարցադրող