Մոմավառությամբ հիշեցրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի մասին

15/04/2019 12:43
Մոմավառությամբ հիշեցրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի մասին

ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները մոմավառություն են կազմակերպել Սպիտակ տան առջև՝ ԱՄՆ նախագահին հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի մասին:


Սպիտակ տան առջև անցկացված ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ  Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է պատմական արդարության վերականգման և ապագայում նման ողբերգության կանխման համար:

Մոմավառության մասնակիցները հատուկ շնորհակալություն են հայտնել ԱՄՆ այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում ունեին Ցեղասպանությունից տուժած  հայ ժողովրդին օգնելու գործում: «Ալաբամա, Կալիֆորնիա, Միսիսիպի և Վիրջինիա, մենք ընդմիշտ շնորհակալ կլինենք այն բոլոր զոհաբերությունների համար, որ դուք արեցիք այս մարդկանց փրկելու համար»,- ասել է մոմավառության մասնակից Նանար Կերկունյանը:

Նշվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները 1916-1930 թվականներին Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կազմակերպության շրջանակներում Հայոց ցեղասպանությունից տուժած հայերին շուրջ 2.6 միլիարդ դոլարի համարժեք օգնություն են տրամադրել: