Ակտիվիստները բերման են ենթարկվել

15/04/2019 12:20
Ակտիվիստները բերման են ենթարկվել

Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը բերման են ենթարկվել (տեսանյութ)

#SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։

Վաղ առավոտից նրանք ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։

Նրանք եղել են Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին #sutNikol նշումներով: Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել նաև նախաձեռնության անդամներ Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:

AntiFake ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ակցիան իրականացվել է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, մասնավորապես՝ Սիսիանում, Մարալիկում, Ախուրյանում, Ամասիայում, Էջմիածնում, Գյումրիում և Վանաձորում:

Ակցիային մասնակցել է 32 անձ, որոնցից 12-ի նկատմամբ կիրառվել է վարչական ձերբակալում:

Նշվում է, որ նախաձեռնությունն ունենալու է իր շարունակությունը ավելի բազմավեկտոր, մեծածավալ, կարևոր և հետաքրքիր փուլերով: