Քոչարյան Անդրանիկի արկածները

14/04/2019 11:26
Քոչարյան Անդրանիկի արկածները


90–ականների սկզբին, երբ Անդրանիկ Քոչարյանը զբաղեցնում էր Ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը, իմանում է, որ ԱԱԾ-ն գաղտնալսում է իրեն: Սրա մասին նա հայտնում է Վազգենին, ով վրդովված գնում է Անդրանիկի աշխատավայր և այնտեղ հրավիրում ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաի և Անդրանիկի ներկայությամբ հետաքրքրվում, թե ինչ իրավունք ունի ԱԱԾ-ն գաղտնալսելու Ադրանիկին: Սրան ի պատասխան ԱԱԾ պաշտոնյան պարզաբանում է, որ գաղտնալսում էին "Շռամ Արայիկին" քանի որ նրանք կազմակերպում էին մի գործարարի առևանգում, որից հետո փրկագին պետք է պահաջեին 1մլն $, և գաղտնալսումներով պարզում են, որ Ադրանիկը այդ ամենի պատվիրատուն է: 


Վազգենը լսելով դա, ԱԱԾ պաշտոնյայի ներկայությամբ ապտակում է Անդոին, ասելով «ինչպես էիր համարձակվում նման բան նույնիսկ մտածել այն էլ մեր ընկերոջ հանդեպ»(գործարարը Վազգենին օտար չէր): 


Ասում են, որ  և՛ գործարարը, և՛ ԱԱԾ պաշտոնյան դեռևս ողջ են:


ԱԱԾ–ն այս լուրերը պետք է ստուգի ու գործ հարուցի։

Դավիթ Մարտոյան