Մայրություն եւ գարուն. 155 դպրոցում տրամադրությունը տոնական է

12/04/2019 15:28
Մայրություն եւ գարուն. 155 դպրոցում տրամադրությունը տոնական է

Հերթական անգամ, Աջափնյակ վարչական շրջանի Լեւոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի բեմն ու դահլիճը զարդարված են վառ գույներով:Բեմահարթակում 3-ի 7 դասարանն է, դասվարի՝ Անժելա Հարությունյանի ղեկավարությամբ:


Մանուկների թոթով ձայնով հնչող երգերն ու բանաստեղծությունները, ծաղիկները նվիրված են ՄԱՅՐԻԿԻՆ: 


Վարչական շրջանի ամենաակտիվ եւ աշակերտների առաջադիմությամբ աչքի ընկնող դպրոցում, հերթական անգամ լավագույնս են հանդես գալիս սաները, իսկ որպես տողերիս ապացույց այն հուզմունքն ու արցունքախառն ժպիտներն էին, որ արտացոլվում էր մայրերի դեմքերին: