Քայլ արա՛, մերժի՛ր... բայց ու՞մ

11/04/2019 13:57
Քայլ արա՛, մերժի՛ր... բայց ու՞մ

Արարատի տխրահռչակ մարզպետ Սալամանդր Գարիկի կերպարն ավելի է նպաստում, որպեսզի մարզի ազգաբնակչությունը հիասթափվի գործող կառավարությունից: Եթե մոտ մեկ տարի առաջ այս օրերին մարդիկ վանկարկում էին՝ «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» հիմա  կոչերը փոխվել են՝ «Քայլ արա՛, ե՛տ բեր Սերժին»:

 Արարատի մարզում ինչպես մեր զրուցակիցներն են նշում, այս մեկամյա ժամանակահատվածում  իրենց կյանքի որակը ոչնչով չի փոխվել՝ հակառակը ավելի են խորացել ու անլուծելի դարձել տարբեր ոլորտների հետ կապված խնդիրները։ Ապա ծիծաղով նշում են, որ մարզում իմաստուն էի ավշարցիները, երբ 2018-ի ապրիլյան այդ պսեւդոհեղափոխական օրերին հակադարձում էին համերկրացիներին, կանչելով՝ «Քայլ արա՛, մեռնե՛մ Սերժին»։

-Հիմա էն ժամանակվա Սերժին մերժողները փոշմանել են ու համաձայնվել են, որ ավշարցիները ճիշտ էին, «դուխովները»՝ սխալ,- ավելացրին մարզի աղբյուրները։

Կոռուպցիան նոր Հայաստանում ծաղկում է, այս մասին են պատմում ամենուր։

-Եթե մեկ ամիս առաջ շշուկով էին խոսում այս մասին, ապա այժմ անկաշկանդ պատմում են ու բերնե-բերան տարածվում են խոսակցությունները, թե ինչպես պետական այրերի կանայք կաշառքով աշխատանքի են տեղավորում թավշյա դուխովիկներին ու նրանց մտերիմներին,- մասնավոր զրույցների ժամանակ փաստում են մարդիկ,- Պետական մակարդակով  կաշառակերությունն է փթթում մեր երկրում, նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ էդպես չէր, հիմա բացահայտ ու անկաշկանդ են գործում։ Ու ավելի շատ են կաշառակերությամբ զբաղված հատկապես էս թրաշամանուկ ղեկավարների կանայք, իրենք իրար մեջ փող ու պաշտոն են տալիս ու առնում։ Կաշառքը տալիս են ու մի բան էլ հպարտանում։ Էն օրը մեկն ասում է, տո լավ էլ վերցրին ու գործի ընդունեցին, պատասխանատու պաշտոնները դարձրել են լիկայաններ, գան սովորեն կամ չսովորեն, երկրի հերն էլ անիծեն գնան։

Հերմինե Մանուկյան