Պետությունից պետք է պաշտպանված լինենք

Արմավիրի մարզի Դողս
գյուղում, երեք տարի առաջ, ի դեմս համայնքապետի փոփոխություն եղավ, ու վերջին տարիներին, համայնքապետարանի
եւ ծնունդով դողսեցի ռուսաստանաբնակ բարեգործի հետ միասին կատարված աշխատանքներն արդեն ակնհայտ են:
-Մեր գյուղում ապրողները
շատ աշխատող ու խելոք մարդիկ են, կռիվներ ու վեճեր չեն լինում, դրանք հազվադեպ են պատահում,- այսպես են ներկայացնում իրենց համայնքը դողսեցիները,- Դժվար ենք ապրում, ոչ մեկի վրա մունաթ չենք գալիս, միայն պետությունից պետք է պաշտպանված
լինենք հողերի մշակման հարցում։ Մշակում ենք բերքը հասցնում նպատակին, բայց կամ կարկուտն
է ջարդում, կամ բերքն է մնում առանց ծախելու։ Թե չէ, եթե գյուղի կարգավիճակից եք հարցնում
նայեք գյուղի հանդիսությունների սրահն է սարքվել շուտով կաշխատի, գերեզմանների մուտքը
բարեկարգված ջուրը կա, ճանապարհը լավ։ Ամեն տարի մի քանի փողոցներ են սարքվում, լուսավորվում
են։ Գյուղի վեց փողոցները գազաֆիկացված չէին, հիմա արդեն գազ ունենք, գյուղի տարածքներն
ենք կանաչապատվում, անցած տարի մոտ 3000 հազար ծառներ են տնկվել գյուղի ճանապարհներին։
Ասում են ավելացնելու են, երեխաների համար խաղահրապարակ են սարքում, ունենք եկեղեցի,
դպրոց, մենակ մանկապարտեզի հարցն է, որ տարածքը չկա աշխատացնեն։
Դողսում ապրող միայնակ
տարեցները անհամբեր էին։
-36 հազար թոշակով
ոնց ենք ապրելու, մենակ չոր հաց ենք առնում, բա դեղերը ինչով ենք առնելու, որ ապրենք,
համ էլ հո մենակ հաց չենք ուտելու։ Սաղ կյանքս կոլխոզներում եմ աշխատել, մի օր պարապ
չեմ մնացել, բայց հիմա կոպեկներով եմ ապրում,-պատմում էր Գյուլե անունով բնակչուհին
ու հետո ավելացնում,- Այ մարդ թող աշխարհին խաղաղություն լինի, մեր երեխաները վատ
բան չտեսնեն, մենք յոլա կգնանք, կարեւորը աշխարհը խաղաղ լինի։
Գյուղում մարդիկ
պատմում էին, որ անցյալ տարիների բնական աղետների հասցրած վնասների պատճառով, դժվարանում են վճարել հարկային
պարտավորությունները։
-Հանձնաժողովի անդամները
գալիս են բնական աղետների պատճառով կրած վնասները գրում հետո ասում են գնացինք կարկուտի
կամ ցրտահարության թողած հետանքներին ականատես
եղանք։ Բա դե ականատես արի տես, պետությունը հատուցե՞ց, թե՞ չէ, ընդամենը կոպեկներով
են փոխհատուցում տալիս,- դժգոհում են դողսեցիները։

- «Հայոց Արծիվներ» -ն ընդդեմ ՆԱՏՕ-ի, ի պաշտպանություն ռազմավարական դաշնակցի տարածքային ամբողջականության
- Բանանիցայի հերթական սերիան մեր դաժան իրականության մասին (Տեսանյութ)
- Պատահականությու՞ն, թե դավաճանության նախապատրաստում(Տեսանյութ)
- Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով
- Մարդիկ հիասթափված են՝ քաղաքականությունից էլ, քաղաքական գործիչներից էլ
- Բաքվում բացվել է հայ զոհված զինվորների սաղավարտներից ռազմավար այգի
- Ա. Աշոտյան. Սերժ Սարգսյանը խոսելու է 2018-ի մասին (Տեսանյութ)
- Իսկ Նիկոլին սպասարկողները կարո՞ղ է երեկվա հարսանիքին տեսել են Մայքլ Ջեքսոնին, Էմի Ուայնհաուսին և Օֆելյա Համբարձումյանին
- Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
- ՊՈԱԿ-ում համապատասխան մասնագետ չկա՞. Վարորդի ընտանիքը մատնված է սովի