Դրոշը գետնին չի եղել. Կյանքը բումերանգ է, ինչպես ղեկավարեք երկիրը, նույն պատասխանն էլ կստանաք

11/04/2019 12:14
Դրոշը գետնին չի եղել. Կյանքը բումերանգ է, ինչպես ղեկավարեք երկիրը, նույն պատասխանն էլ կստանաք

Պ-ն Փաշինյան, երկիրը միանձնյա չեն կառավարում, որոշումներ, հրամաններ միանձնյա չեն տրվում, Բատկային չեն ընդօրինակում, տասներորդական խնդիրները առաջնահերթ չեն լուծում, հրատապ խնդիրները տասներորդ պլան մղելով, կնոջը չեն լսում, /կինը՝ կին է, թող ընտանիքիդ հոգսերը հոգա, ոչ թե ռազմական փորձագետ կամ թուրքի հետ բաջի-քիրվա խաղա/, թույլիկ՝ գոմիկ, այլասերված, թմրանյութեր օգտագործողներից ու դեբիլ-դաուններից թիմ չեն կազմում: Եթե ձեզ հետ քայլել են, դա չի նշանակում, որ կարող են երկիր ղեկավարել:
Բեմի ծաղրածուին Երևանի նման ծանր ու հոգսաշատ քաղաքի վրա քաղաքապետ չեն նշանակում, խելացի մասնագետների, գործի պրոֆեսիոնալների կարծիքը չեն արհամարում երկիր ղեկավարելիս:
Մի թեւավորվեք ձեր իսկ ձեռքերով ստեղծած ստրկամիտ, թափթփուկ, տականքների, վճարովի ֆեյքերի գրածներից, այլ բաց աչքերով նայեք իրականությանը, ժողովրդի ողբերգական վիճակին:
Ձեզ լավ կադրեր են պետք: Պետությունը կառավարություն պետք է ունենա, ոչ թե թույլիկ-ծույլիկների ախոռ, /բացառությունները քիչ են/ եւ հսկայական ֆեյքերի բանակ, ում գործը թքել մրելն է ճշմարտության ջատագովների երեսին, 120 հարկանի սեռական բնույթի հայհոյանքներ տալը:
Ձեզ սելֆի անող պատանյակի նման մի պահեք: Դուք պետության ղեկավար եք, ոչ թե մի կարի արտելի ղեկավար:
Վայրկենական որոշումներ մի կայացրեք, բոլորի գործառույթները ձեզ վրա մի վերցրեք: Հարգեք ձեր տված խոստումները, որ մարդիկ էլ ձեզ հարգեն:
Կյանքը բումերանգ է, ինչպես ղեկավարեք երկիրը, նույն պատասխանն էլ կստանաք:
Նկարում՝ դրոշի իրական դիրքն է: Այն ժառանգություն է մնացել շենքը վարձով տված ոստիկանության պետի կողմից, ինչը իրենց ամրագրված գույք է կոչվում:
Սուտ է, որ դրոշը գետնին է ընկած եղել:


Ֆիալկա Հախինյան