Նիկո´լ, դու մնացիր նույն շոումենը

09/04/2019 23:54
Նիկո´լ, դու մնացիր նույն շոումենը

Նիկոլի, անգամ, ամենաթունդ ընդդիմախոսները սխալվում են, երբ Նիկոլին հիշեցնում են, որ ինքը մնացել է լրագրողի մակարդակում: Հարգելինե´րս, լրագրողը դա բարձր կոչում է, եւ միտված է պաշտպանելու հանրային եւ պետական շահը, իսկ այն ինչ անում էր Նիկոլը դա լրագրություն չէր, դա հասարակ շանտաժ էր, չեք հավատում Ալրաղացի Լյովիկին հարցրեք (սա էլ մի առանձին պատմություն է, թե ինչպես է ամուսնու փոխարեն կինը հետ... ): Ինչեւէ:


Իսկ Նիկոլի ստորագրությամբ հրապարակվող քաղաքական վերլուծությունները գրվում էին Լեոն պապի ձեռքով, չեք հավատում Նիկոլի վերջերս գրած ոտանավորները կարդացեք, ականջը կանչի Վանոյի Չալոյի: 

Նիկոլ, դու չստացված շոումեն ես, իսկ էժան հնարքներդ էլ` կանխատեսելի: Այսօր, ՊԵԿ-ում ցուցադրածդ շոուն հերթական ֆիասկոն էր: 

Երբ ՊԵԿ աշխատակցին աշխատանքից ազատման հրաման էիր տալիս, իբր պատին հենած դրոշի համար, մոռացել էիր, որ ամիսներ առաջ, տրեխներիդ տակից Հայոց եռագույնը քաշել էիր թրքոտ ոտքերիտ, դա դեռ քիչ էր, մի զույգն էլ տվել էիր մի տռանսգենդերի... չէ´, Նիկոլ, այս անգամ էլ վառվեցիր: Հասկանում եմ, Լուկաշենկո էիր խաղում, բայց անգամ այդ հանգած Բատկայի դերը տանուլ տվեցիր... 

Գահավիժող վարկանիշդ բարձրացնելու համար ուրիշ դեր մտածիր... 


Աննա Գեւորգյան