Արտաշատյան շորթոցի՝ հիվանդ կնոջ միջոցով

08/04/2019 18:48
Արտաշատյան շորթոցի՝ հիվանդ կնոջ միջոցով

Արարատի մարզի մեր աղբյուրները հայտնում են, որ Արտաշատում ոմն փաստաբան և ոստիկան  խարդախ գործունեություն են ծավալում Արարատի տարածաշրջանում, գումարներ կորզում պաշտոնյաներից՝ օգտագործելով 2010 թ-ից Արտաշատի պոլիկլինիկայում  հաշվառված, 2-րդ խմբի հաշմանդամ, ախտորոշումը՝ օրգանական զառանցական խանգարում կոգնիտիվ ֆունկցիաների իջեցումով՝  Աիդա Դավթյանին:

 Ըստ մեր աղբյուրի, բանդայի պարագլուխներից առաջադրանք ստանալով, Ա. Դավթյանը դառնում է ագրեսիվ, ոչ ադեկվատ կին և ներխուժում մանր չինովնիկների աշխատասենյակներ, վեճ ու կռիվ սարքում, սպառնում, ապա ոստիկանությունում հայտարարություն տալիս՝ տվյալ պաշտոնյայի դեմ: Ըստ մեր նույն աղբյուրի, Արտաշատի ոստիկանությունում ներկա պահին 4 նմանատիպ քննվող գործեր կան, որոնց հեղինակը, նույն ինքը՝ հոգեպես անառողջ Ա. Դավթյանն է: Լուսանկարում՝ Աիդա Դավթանն է:

Այս կնոջ գործողություններից տուժել են տասնյակ չինովնիկներ, որոնք, այս արատավոր երևույթը չեն բարձրաձայնել՝ իրենց անուններից վախենալով:

Հիվանդ կինն ունի 4 երեխաներ, տարբեր տղամարդկանցից, որոնց ինքն է խնամում,- պատմեցին մեզ տեղաբնակ արտաշատցիները:

Հ.Գ. Մեզ չհաջողվեց կապվել Արտաշատի ոստիկանապետի հետ  և ստանալ մեկնաբանություն՝ խնդրո առարկայի վերաբերյալ: Հուսանք, որ  այս հրապարակումից հետո, պատական մարմիները կհայտնաբերեն ու կպատժեն վերը նշած խարդախ իրավապահներին, որոնք պախարակում են ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը՝ խարդախությամբ գումարներ յուրացնելով ու օգտագործելով խեղված կնոջը: Տեղեկացնենք, որ մեր կայքը հետևողական է լինելու այս գործի հետագա ընթացքին:

Ամալյա Սահակյան