Կաթողիկոսը տնօրենին պարտադրել է դիմում գրել՝ չարաշահումների համար

08/04/2019 13:20
Կաթողիկոսը   տնօրենին պարտադրել է դիմում գրել՝ չարաշահումների համար

Հայթաղի չմարող կրքերը, համայնքապետ՝ Մերուժան Մուրադյանը զղջում է Հայթաղի համայնքապետի լիազորություններ ստանձնելու համար

Վաղարշապատի մեր աղբյուրները հայտնում են, որ Կաթողիկոս Գարեգին Բ-ն չարաշահումների համար, աշխատանքից ազատել է Մայր Աթոռին կից խնամքի կենտրոնի նախկին տնօրեն՝ Կարինե Մակարյանին, նրան պարտադրելով աշխատանքից դուրս գալու դիմում գրել:

Հիշեցնենք, որ Կարինե Մակարյանը, Հայթաղի  նախկին համայնքապետ՝ Սամվել Վարդանյանի կինն է, ով ժամանակին հեռացվել էր նաև Փարաքարի դպրոցի տնօրենի պաշտոնից: Ճակատագրի հեգնանքով  էլ, Ս. Վարդանյանին նախկին ԲՀԿ-ական մարզպետ Գագիկ Միրիջանյանն էր ստուգումների արդյունքում ստիպել յուրացումներ կատարած համայնքապետին ինքնակամ դիմում գրել և լքել Հայթաղի համայնքապետի պաշտոնը:

Ըստ մեր աղբյուրների, դիմում գրած ամուսիններն Արմավիրի մարզում գողի և թալանողի  համբավ են վայելում: Մինչ օրս, քննչական վարույթում են գտնվում Սամվել Վարդանյանի պաշտոնական չարաշահումների և գումարների շուրացման գործը: Հավանաբար, այս էր գլխավոր պատճառը, որ հայրենի գյուղում՝ Հայթաղում տեղացիները բունտ բարձրացրեցին, երբ դպրոցի տնօրենի պաշտոնի համար իր թեկնածություններ էր առաջադրել նաև Կարինե Մակարյանը, ով խայտառակ ձևով պարտություն կրեց և անցավ տեռորի՝ ընդդեմ ներկայիս գործող տնօրեն Ռուզաննա Գաբրիելյանի:

Մեր նույն աղբյուրները հայտնում են, որ Ս. Վարդանյանն ու իր եղբայրն ամուսնացել են երկու քույրերի հետ, որոնցից մեկը ևս առաջադրել էր թեկնածությունը, հույս փափագելով, որ եթե տեգոր կինը պարտվի գոնե իր ձեռքը անցնի դպրոցի տնօրինությունը: Հայթաղում կատակով պատմում էին, որ գլադիատորական մարտեր էին տեգոր կնանիքի միջև:  Ըստ մեր լրատուի, Վարդանյանների պարտության չմարող կրակը վառ է պահում նրանց զարմուհին, ուսանողուհի՝ Սոնա Վարդանյանը, ով ներկայումս ուսանում է Ամերիկյան համալսարանում:

- ԿԳ թեժ գիծը, ամիսներ շարունակ, այրվում է այս աղջնակի հաճախակի բողոք զանգերից,- ասում են նախարարության աշխատակիցները:

Ամերիկյան համալսարանում լավ չբնութագրեցին Սոնա Վարդանյանին, մնալով լրագրողական էթկայի կանոններում ՝զերծ ենք մնում հրապարակել Ս. Վարդանյանի կյանքի  որոշ դրվագներ:

Հ.Գ. Ցավոք, Հայթաղի խայտաբղետ ինտրիգների ու թալանի արդյունքում, տուժել է գյուղն ու գյուղացին: Քանդված միջհամայնքային ճանապարհներն ու գեշերային լույսերից զրկված համայնքը տխուր տպավորություն է թողնում, նամանավանդ, երբ համայնքի ղեկավար՝ Մերուժան Մուրադյանն էլ անկեղծանում է, որ փոշմանել է՝  ստանձնելով    համանքապետի  պաշտոնը: Հայթաղի բնակիչները ներկա պահին  խոր հուսահատության մեջ են: Միակ  լույսը դպրոցն է, որը վերանորոգվել է ներկայիս գործող տնօրեն՝ Ռուզաննա Գաբրիելյանի օրոք: Հիշեցնենք, որ 2008թ-ին վերջինս նշանակվեց Հայթաղի դպրոցի տնօրեն: 2018-ին կրկին առաջադրվեց ու հաղթեց մրցույթում:

-Վերջինս տեղացի չէ, սակայն Հայթաղի հանրության շրջանում  հարգանք է վայելում, այդ մասին տեղեկացնում են Արմավիրի  մեր աղբյուրները:

Նարինե Հասրաթյան