Բաց նամակ. Սասունի անվան հետ կապվող աղմկահարույց մեղադրանքները մնացել են օդում կախված

07/04/2019 19:03
Բաց նամակ. Սասունի անվան հետ կապվող աղմկահարույց մեղադրանքները մնացել են օդում կախված
Հայաստանը օկուպացրած, օտարածին, Սորոսի հայաստանյան տեղապահ` Նիկոլ Փաշինյանին։

Ֆեյք`Արմեն Արգինյանից (առանց մանիպուլյացիայի)

Դիմում

Նիկո´լ. Սասունին մի կերպ բրդեցիր երկրապահի ղեկավար. արեցիր դա մանիպուլյացիայով, ուլտիմատումով և առանց ժողովրդի կարծիքը հարցնելու։ Մի կողմ թողնենք այն, երբ հրապարակում  երդվում էիր բոլոր սրբերով, որ յուրաքանչյուր հարց՝ այսուհետ, երկրում պետք է լուծվի ժողովրդի կամքով։ Սա մի կողմ սիկ……ր անենք՝ խաբեցիր ու դա մեզ հասնում էր, բայց որպես ՀՀ քաղաքացի ֆեյք, ես՝ ֆեյքերի անունից, Ձեզ ունեմ թվով երեք դիմում-առաջարկ, ինչու չէ նաև՝ արդարացի պահանջ։

1. Քանի որ յուրաքանչյուր նորմալ ազգի մատաղ սերնդի դաստիարակման գործում շատ կարևոր է նաև ռազմա-հայրենասիրական դաստիարակությունը և քանի որ՝ մեծ հաշվով, այդ գործն այսօր դրվեց Սասուն Միքայելյանի վրա, պահանջում եմ՝ ուղիղ եթերում հայոց լեզվի քննություն վերցնել պարոն Միքայելյանից՝ ստուգելով նրա հայոց լեզվին տիրապետելու մակարդակը։ Եթե Օրբելյանը չի՛ կարող ջութակ քոքել՝ առանց հայոց լեզվի իմացության, ապա Սասունն էլ չի՛ կարող ԵԿՄ կառույցի ղեկավար լինել։

2. 2008թ մարտ ամսին Սասուն Միքայելյանին պատկանող լճերից մեկում ոստիկանությունը հայտնաբերեց մի գնդի չափաբաժնով մարտական զենք ու զինամթերք, որոնք 90-ականների էին։ Պահանջում եմ՝  այդ գործը բացահայտել և եթե դա կանխամտածված գցել էին նախկինները, ապա նախկինների նկատմամբ քրեական գործ հարուցեք, իսկ եթե ո՛չ, ապա թող Սասունը պատասխան տա, թե որտեղից իրեն արցախյան ռազմադաշտից բերված այդքան զենք ու զինամթերքը, այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ՝ պաշտպանական դիրքեր կային, որտեղ մեր տղաները, անգամ, մի փամփուշտի կարիք ունեին։

3. 2018 թ. դեկտեմբերին, Դավիթ Շահնազարյանը Սասուն Միքայելյանին հրապարակայնորեն մեղադրեց հայրենիքի դավաճանության մեջ, մեղադրեց  Օմարը՝ կանխամտածված, ազերիներին հանձնելու մեջ։ Պահանջում եմ՝
եթե Դավիթ Շահնազարյանը սուտ է խոսել, ապա՝ կանխամտածված հերհյուրանք տարածելու և ուրիշի անունն ու պատիվը նսեմացնելու համար,  քրեական գործ հարուցել Դավիթ Շահնազարյանի նկատմամբ, իսկ եթե ճիշտ է ասել, ապա բացահայտել և հանրայնացրել Օմարի հանձնման՝ Սասուն Միքայելյանի հայրենիքի դավաճանության փաստը…

07.04. 2019թ դիմող՝ Արմեն Արգինյան

Հ.Գ. իմիջիայլոց՝ պարոն Նիկո´լ, իմ հայոց լեզուն չքննադատես. ես գյուղացի տղա եմ և դպրոց էլ չե՛մ գնացել, կարող եմ և´ հայոց լեզվին լավ չտիրապետել, բայց ինձ ղեկավարող  պաշտոնյաները  պարտավոր են լա՛վ տիրապետել…