Նոր արտոնյալնե՞ր <Նոր Հայաստանում>․ Արմավիրը զայրույթից ալեկոծվում է եռյակ միություն կազմած իշխանավորների գործելաոճից

05/04/2019 23:17
Նոր արտոնյալնե՞ր <Նոր Հայաստանում>․ Արմավիրը զայրույթից ալեկոծվում է եռյակ միություն կազմած իշխանավորների գործելաոճից


Արմավիրի մարզում դժգոհություններ են հասունանում,-մարզից տեղեկացնում են HZHAM.am ընթերցողները։

Մինչեւ հասարակությունը զարմացած ու զայրութով հետեւում են Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանի կատարած սխալների եւ անհիմն միջամտությունների վրա, Արմավիրի մարզում մարզպետ՝ Համբարձում Մաթեւոսյանը, փոխմարզպետ՝ Կարեն Գրիգորյանն ու ԱԺ <Իմ Քայլը> դաշինքի պատգամավոր, ծնունդով փարաքարցի Նարեկ Մկրտչյանը, վերջինիս համագկուղացիներին <ցրում> են ողջ մարզով` նշանակելով տարբեր համայնքների դպրոցների տնօրենի պաշտոններում:


-Վարչապետի հեղինակության հետ են խաղում մարզի ներկա իշխանավորները, ինչի՞ են կենտրոնացել Արարատի մարզի վրա, մի հատ թող հետաքրքրվեն, թե Արմավիրում ինչ է կատարվում։ Դպրոցներում տնօրենների թափուր տեղի համար պայքարող թեկնածուներից միայն փարաքարցի տնօրենները գիտեն, որ իրենք պռոբլեմ չունեն։ Անօրինական քայլեր են անում, մրցույթից ընդհամենը օրեր առաջ խորհրդի կազմ են փոխում, անտեղի միջամտություներ անում` առաջացնելով ծնողների եւ մանկավարժական կոլեկտիվների զայրույթը։ Բա մեր վարչապետը չի ասո՞ւմ անհարկի միջամտություններ, բռնություններ չլինեն երկրում, բա սա ի՞նչ բան է։ Թվում է թե մենք հայ չենք ու Հայաստանում չենք ապրում, այլ կալանավայրում, ամեն խոսքի ու գործի ընթացքում իրավապահներով են ահաբեկում, որ մարդիկ իրենց արածների մասին վախենան բարձրաձայնեն, այսպես մինչեւ ե՞րբ,- դժգոհում են մարզի մեր աղբյուրները։

Ի դեպ, ըստ մեր զրուցակիցների, Մերձավան եւ Պտղունք գյուղերի նորակշանակ դպրոցների տնօրենները եւս փարաքարցիներ են, վերը նշված եռյակ պաշտոնյաների հովանավորյալները, որոնք դպրոցի տնօրեն նշանակվելուց հետո մեծամտանում են ասելով, որ իրենց համար ասված է վերեւներում։ Դեռ ավելին դպրոցների տնօրենների աթոռը պաս են տալիս իրար, օրինակ Պտղունք գյուղի դպրոցի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ով ըստ աղբյուրների փոխմարզպետի՝ Կարեն Գրիգորյանի ընկերուհին է, մտերիմ շրջապատում անկեղծանալով ասել է, որ ինքը ցանկություն ուներ Մերձավանում աշխատելու, բայց, երբ իմացել է, որ ոմն Զարուհու են խոստացել իր ուզած տեղը, համակերպվել է Պտղունքում աշխատելու մտքի հետ։

-Զարուհին էլ մրցույթից օրեր առաջ աջ ու ձախ հպարտանում էր, որ իրեն զանգել ասել են, որ արխային լինի, ինքը խնդիր չունի, որ ինքն անցած թեկնածու է։ Ո՞վ է տեսել հինգ թեկնածուներից մեկը յոթ ձայն հավաքի, բա սա աբսուրդ չի...