Չհավատաք այդ շոուներին՝ սրանք ոչ մեկի չեն կարող բռնել, առավել ևս՝ ինչ որ բան ապացուցել

05/04/2019 22:32
Չհավատաք այդ շոուներին՝ սրանք ոչ մեկի չեն կարող բռնել, առավել ևս՝ ինչ որ բան ապացուցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ դե ֆակտո վարչապետ Աննա Հակոբյանին


Երևանի բնակիչ Արմեն Արգինյանից


Դիմում


Անհարգելի վարչապետ և վարչապետի կնգացու.

Մի քանի տարի առաջ Ցուկենբերգին պատկանող ֆեյսբուք սոցիալական ցանց կոչեցյալում պատահական գրանցվել եմ` չիմանալով օգտագործման ձևերը, նույն էջով պատահաբար հանրայնացրել եմ մուտքագրման գաղտնաբառն ու չգիտեմ լոգին կոչվածը և ընկել կրակի մեջ։ 

Հիմա իմացա, որ իմ էջով, ինչ-որ մարդիկ ամեն օր, օրը մի քանի անգամ իմ անունից Ձեզ վերաբերվող վիրավորական, ինտրիգային, գուցե և իրականությանը մոտ գրառումներ են անում։

Ես` Արմեն Արգինյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես այդ էջի գրառումների հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեմ, Ձեր հասցեին արված գրառումների հետ ո՛չ մի առնչություն չունեմ։ Դա կարող են անել նրանք, ովքեր գիտեն իմ էջ մտնելու տվյալները, դա կարող են անել նաև հակերները։ Օդից կախված լուրերի համաձայն՝ իմ էջով Ձեր հասցեին արվող կեղտոտ գրառումների հեղինակներն են` Հայելի հակաբլոկի ղեկավար համակարգողը, Վարդգես Գասպարին, Գյումրեցի Լևոն Բարսեղյանը, իսկ լոռվա բարբառով արվող գրառումների հեղինակը Արթուր Սաքունցն է։


Նորից եմ կրկնում՝ այս էջի գրառումների հետ ես ո՛չ մի կապ չունեմ և խնդրում եմ սա ընդունել որպես ի գիտություն, գրածս դիմումը սքրին եմ անելու, որպեսզի այն հետագայում՝ ՀՔԾ-ում, կամ դատարանում օգտագործեմ Ձեր կողմից իմ գլխին սարքելու գործից պաշտպանվելու համար։


05. 04.2019թ. Արմեն(ինե) Արգինյան


Իմ ընկերնե´ր, Ձեզ կոչ եմ անում նմանատիպ գրառումներ անել և սքրին անել՝ հետագայում պաշտպանվելու համար։ Լսե´ք, սա ասում եմ առանց կատակի. ճիշտ է, սա վիրտուալ դիմում է՝ իրավական հիմք չկա, բայց ամենայն պատասխանատվությամբ ասում եմ.

-Եթե իրենք Ձեզ կարող են վիրտուալ գրառման համար պատասխանատվության ենթարկել, նույն հաջողությամբ էլ Դուք կարող եք վիրտուալ դիմումով պաշտպանվել։


Հիմա գանք՝ ոնց որ ասում են по существу…

Նիկոլ, հլա լսիր, եթե մեկը՝ մի հակեր մտնի քո ֆեյսբուքյան էջ և քո անունից գրի՝ ես հրաժարական եմ տալիս, տալու ես, թե ասելու ես՝ դա իրավական հիմք չունի:

Լսի´ր, արդեն միլիոներրորդ անգամ եմ ասում՝ Դու ինձ ու՞մ տեղն ես դրել, դու գոնե գիտե՞ս ես ով եմ ու քո նման քանի հարյուր հազար խաբեբա է անցել ձեռքիս տակով:

Այդ որ ԱԱԾ պետին կանչել ես ու գլխիցդ մեծ հրահանգներ ես տալիս, վերջինս էլ գլխից մեծ պատասխանատվություն է վերցնում իր վրա՝ հարց չկա, բռնեմ, բայց կարո՞ղ  է բռնի...

Ես գիտեի, որ նիկոլը՝ իր նախիրով, սորոսածին գոմիկ-մոմիկ անուղեղ մի Արթիկի ստուկաչ է, բայց որ նաև տուպոյ է, դա իմացա երեկ:

Արա այ ապուշ դու գոնե հասկանում ես, որ ոչ դու, ոչ քո ուժայինները երբեք չեն կարող պատասխանատվության ենթարկել ֆեյսբուքյան մի որև օգտատիրոջ որևէ մի գրառման համար.

Ոչ դու, ոչ քո Վանեցյանը, ոչ Օսիպյանը և ոչ ոք երբեք չեն կարող ապացուցել, որ գրառման հեղինակը ով է:

Սա մի վիրտուալ դաշտ է, որտեղ ոչ գիր կա, ոչ ձեռագիր կա, ոչ վկա կա, ոչ կամեռա կա, ապացուցող ոչ մի բան չկա...

Բայց ահա՝ արդի տեխնիկական զարգացման պայմաններում, ես կարող եմ ապացուցել, որ յուրաքանրյուր օգտատիրոջ էջով կարող են շատերը գրել. Կարող է գրել Ցուկենբերգը և իր անձնակազմը, կարող են գրել ֆբ-ի հայաստանյան ներկայացուցիչները,ինչպես նաև՝ հակերները, ինֆորմատիկային տիրապետող շատ մասնագետներ, Երևանում գտնվող բոլոր դեսպանատներում գտնվող հատաւկ մասնագետները՝ հատուկ ապարատուրաներից:

Լսի´ր, ա´յ գառան մեծ տեսակ, քո ուժայինները կարող են ընդամենը ապացուցել որ այդ էջից ես կարող էի գրել, նաև, բայց ոչ ավելին.. ես կարող էի գրել.. բայց դա դեռ չի նշանակում, որ դա հենց ես եմ գրել...

Իզուր մարդկանց մի վախեցրեք և իզուր շոուներ մի սարքեք՝ բռնես, բռնես: Ասել եմ` այո´, դու իրոք մի օր բռնելու ես.. դու դեռ չգիտես, թե ինչեր են գալու քո գլխին՝ թեպետ քո կակազելուց ես ենթադրում եմ, որ գուշակում ես:


Հ.Գ. Առաջիկայում ԱԱԾ ն և Ոստիկանությունը մի քանի իրենց ագենտների ցույց կտան, որոնց իբր բռնել են և որ վերջիններս էն Գարոյի նման զղջում են իրենց կատարածի համար... չհավատաք այդ շոուներին՝ սրանք ոչ մեկի չեն կարող բռնել, առավել ևս՝ ինչ որ բան ապացուցել:

Հեղինակ