Դատելով հանրության ուշադրությունը շեղելու փորձերը, Աննա-Մեհրիբան թռիչքն իրապես կայացել է

03/04/2019 23:44
Դատելով հանրության ուշադրությունը շեղելու փորձերը, Աննա-Մեհրիբան թռիչքն իրապես կայացել է

Այսօր լրատվական դաշտ նետվեց տեղեկություն, որ ՀՀ ԶՈՒ-ն շուտով ձեռք է բերելու երկու ՍՈՒ կործանիչ, բայց, ինչպես երեւում է լուրն այդքան էլ չզբաղեցրեց հանրության ուշադրությունը, քանի որ ժամեր անց համացանցն ու լրատվական դաշտը ողողվեց Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում Նիկոլ Փաշինյանի հարցաքնության կադրերով:

Իսկ, օր-օրի նոսրացող հպարտների շարքերին, վարչապետը որոշել էր զբաղեցնել՝ շեղելով մի ուշագրավ տեղեկատվությունից, որ սպրդել էր ինսայդերական օղակներից: Ըստ վերը նշված տեղեկության, ԱՄՆ մեկնած Նիկոլի Աննան Ֆրանսիայից դեպի Ամերիկա ճանապարհորդել էր Մեհրիբան Ալիեւայի հետ՝ նույն ինքնաթիռով:

Տեղեկատվությունը հերքելու կամ հաստատելու փոխարեն, Նիկոլը մնաց իր ոճի մեջ՝ օգտագործելով ցրելու միջոցով հանրության ուշադրությունը շեղելու մեթոդը, որը, ինպես երեւում է չաշխատեց, քանի որ մինչեւ այս պահը մարդկանց քննարկման թիվ մեկ թեման այդ խորհրդավոր թռիչքն է:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ նման մի տեղեկատվություն էլ էին տարածել (նորից կարեւոր թեմայից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով), թե երկու ՄԻԳ կործանիչ են ձեռք բերել, որոնք այդպես էլ տեղ չհասնելով, հավանաբար, ճանապարհին ինքնակործանվեցին...

Աննա Գրիգորյան