Հայաստանի Հսկան ու Սուտասանը

03/04/2019 14:26
Հայաստանի Հսկան ու  Սուտասանը


ՀՀ էքս նախագահ, քաղբանտարկյալ՝ Ռոբերտ Քոչարյանը բոլոր ժամանակներում եղել է նախորդ իշխանության սարսափը: Արցախյան հերոսն  այդ պարզ պատճառով անձնական վրեժի նկրտումներով, այսօր ապօրինաբար  փակված է: Փողոցից վարչապետի պաշտոն ստացած Նիկոլն այսօր թել ու ասեղ առած՝ դատական հագուստ է, որ կարում է Արցախի խորհրդանիշի հագով:

Կհաջողվի՞  դա մարտի 1-ի հրահրող խառնակիչ Նիկոլին, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Անկողմնակալ լինելով արձանագրենք, որ  ՀՀ երկրորդ նախագահը մեկ տասնամյակ ղեկավարեց՝ լևոնական բանդայի ու նրանց կողմից սնվող մամուլի մամլիչի տոտալ հարվածների ներքո:

Լևոնավանոյական բանդան երկիրը թաղել էր քաղաքական սպանությունների, ինդուստրիալ  ձեռնարկությունների ու գործարանների թալանի, մթության ու սովի մեջ:

Հայաստանի հաջողված ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի ամուր ու վճռական կամքի շնորհիվ կարճ ժամկետում քանդված ու թալանված երկիրը ուշքի եկավ ու սկսեց ազատ շնչել ու տնտեսական թռիչք ապահովել: Հիշենք աղետի գոտու վերականգնումը, միջազգայնորեն Ցեղասպանության ճանաչումը, միջպետական քանդված ճանապարհների կապիտալ վերանորոգումները, դպրոցաշինության ու բնակարանային նոր  շենքերի կառուցումը, երկրում ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքները  և այլն ու այլերը:

ՀՀ քաղաքացու մոտ նստած է մինչ օրս այն գիտակցումը, որ ինքը բարեկեցիկ կյանք վարեց միմիայն քոչարյանական տանամյակի տարիներին:

Տարբեր ու բազմապիսի մարդկանց հետ զրույցներից պարզվում է, որ երկրի մտավոր ներուժը չի հանդուրժելու ներկա վիճակը ու պատրաստ է ընդվզելու ներկայիս բարքերի համար:

-Ամբոխն արեց իր սև գործը՝ Նիկոլին փողոցի վարչապետ հռչակելով, բա որ ժողովուրդը ոտքի ելավ, ա՛յ՝ իրական հեղափոխությունն այդ ժամանակ կտեսնեք,- հավաստիացնում են մարդիկ:

Ժամանակի  հեգնանքով, ցավոք, այսօր, նախկինների ֆավորիտ՝ Նիկոլը յուր թղթագիր, մինչ 2018թ.  չզաքսավորված կնոջ՝ Աննայի հետ, ասպատակում են Հայաստանը, գլխի վրա շուռ տալով մեծահարուստներին, լցնելով ընտանեկան բյուջեն՝ ստերով լվանալով ու ոգևորելով տեղաբնակ  ու աշխարհով սփռված հայերի ուղեղները:

Մեր նորագույն պատմության էջերն իրենց մեջ  դեռ կներառեն երկրի դրական ու բացասական ղեկավարներին՝ ներկա ու գալիք սերունդներին պահ տալով նրանց հայրենասիրական ու ազգադավ գործերը:

Հայրենակիցնե՛ր, դուրս եկե՛ք նիկոլական թմբիրից, երկրորդ անգամ մի՛ մտեք նույն գետը, չէ՞ որ այնտեղ նախկիններն են, որոնց սխալ ու ազգադավ վարած քաղաքականությունից զրկվեցիք ձեր աշխատանքից ու բնօրրանից: Նրանց վրիժառու,  շուրջ երեսունամյա քարոզչական մեքենայի զոհն եք դարձել այսօր, ապակողմնորոշված ՝չտարբերելով իրականն ու անիրականը, ճիշտն ու սխալը:

Դյուրահավատ մի եղեք, թույլ մի տվեք, որ ձեզ մաղձոտի ոմն  հրահրիչ, անհավասարակշիռ, Լևոնի հոգեզավակ Նիկոլ: Ձեզ՝ ՀՀ հպարտ քաղաքացիներ կոչելով, նա շոյեց ձեր ականջները՝ ներարկելով  թմբիր, որպեսզի արդյունքում կինը դատարկի երկրի մեծահարուստներից հանգանակած հիմնադրամի միլիոնները, որոնք արդեն մոտ են միլիարդ դառնալուն:

Պատմությունն էլիպսաձև կրկնման հատկություն ունի, ներկա մութն ու սովը, նոր պատերազմի շունչն էլ՝  ձեզ վկա:

Մտահոգություններով ձեր՝  Անի Մադոյան